Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

10 առաջարկ կառավարությանը, որոնք պետք է գործարկել անհապաղ. Ռոբերտ Հարությունյան

Aysor.am-ը գրում է․ «Ներկայացնում ենք տնտեսական գիտությունների թեկնածու Ռոբերտ Հարությունյանի հոդվածը.

«Նոր կորոնավիրուսի համաճարակը բավականին մեծ վնասներ է պատճառում և դեռևս կպատճառի Հայաստանի տնտեսությանը: Մեծ են վնասները նաև թեթև արդյունաբերության ոլորտում, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ունեցել ենք մոտ 200 ընկերություններ, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացրել են մոտ 31,4 մլրդ դրամի արտադրություն, որը գրեթե ամբողջությամբ սպառվել է, այդ թվում՝ մոտ 10,7 մլրդ դրամի չափով արտադրությունը սպառվել է ԵԱՏՄ երկրներում, մոտ 9,1 մլրդ դրամի չափով՝ այլ երկրներում և մոտ 11,2 մլրդ դրամի չափով՝ տեղական շուկայում: Ոլորտում գրանցված է ավելի քան 8000 աշխատող, որոնց հիմնական զանգվածը կանայք են:

Համաճարակի և հատկապես կարանտինի պայմաններում մեր ընկերություններից շատերը ստիպված դադարեցնել են աշխատանքները, որի հետևանքով կրում են մեծ վնասներ՝ կապված աշխատավարձերի, հարկերի, վարձակալությունների վճարումների, ինչպես նաև մինչև կարանտինը կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման ուշացումների կամ անհնարինության հետ: Որոշ ընկերությունների մոտ բավականին մեծ վնասներ է առաջացրել ռուսական ռուբլու վերջին արժեզրկումը, որի հետեևանքով ոլորտի կրած վնասները գնահատվում են ավելի քան 150 մլն դրամ:

Վերոնշյալի հետևանքով, ոլորտի ընկերություններից շատերը ստիպված են լինում գնալ աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ ընկերություններ, նույնիսկ, արտադրությունների փակման: Միաժամանակ, առկա է մեծ անորոշություն, թե երբ է ավարտվելու կարանտինի ռեժիմը, ընդ որում՝ ոչ այդքան Հայաստանում, որքան արտադրանքի սպառման շուկաներում, ինչպես կփոխվի սպառողական վարքագիծը և արդյոք չեն նվազի արտահանման պատվերները, և այլ նմանատիպ խնդիրներ:

Գիտակցելով, որ ստեղծված պայմաններում Կառավարությունը հայտնվել է տնտեսության բոլոր ճյուղերում ընկերությունների կորուստների նվազեցումը հնարավորինս մեղմելուն ուղղված բարդագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև, այդուհանդերձ, հաշվի առնելով հետճգնաաժամային շրջանում և հատկապես կանանց զբաղվածության ապահովման խնդրում թեթև արդյունաբերության ընկերությունների կարևորությունը, կարծում ենք, որ ոլորտը պետք է արժանանա պետության առանձնահատուկ վերաբերմունքին:

Ելնելով վերը շարադրվածից, կարծում ենք նպատակահարմար ստորև բերված գործիքների և աջակցության ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ, իսկ շատերը, նույնիսկ, կարող են կիրառվել այլ ոլորտների համար ևս:

1. Հետաձգել 2019 թվականի շահութահարկի վճարման ժամկետներն առնվազն 6 ամսով առանց տույժերի կիրառման: Չնայած այն հանգամանքի, որ 2019 թվականի շահույթը և դրանից հաշվարկվող շահութահարկը ձևավորվել է նախորդ տարի, ընկերությունները, հատկապես ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրների պարագայում, օգտագործել են ձևավորված շահույթը որպես շրջանառու միջոցներ՝ պլանավորելով ստանալ սույն թվականի մարտին և ապրիլին ընթացիկ գործունեությունից եկամուտներ և դրանց մի մասն ուղղել շահութահարկի վճարմանը: Սակայն, ավելի քան մեկ ամիս տևող տնտեսական կոլապսը, օտարերկրյա գործընկերների կողմից վճարումների ուշացումները չեն տալիս հնարավորություն վճարել հարկերը: Շահութահարկի վճարման հետաձգումը հնարավորություն կտա ընկերություններին չկուտակել նոր պարտավորություններ՝ տույժերի կամ վարկերի տեսքով, և հետագայում համեմատաբար հեշտ դուրս գալ ճգնաժամից:

2. Հետաձգել շահութահարկի մասով կանխավճարների վճարումը 2020 թվականի համար: Սա հնարավորություն կտա ընկերություններին չսառեցնել իրենց ֆինանսական միջոցները և օգտագործել դրանք շրջանառու միջոցների համալրման համար:

3. Տրամադրել մարտ և ապրիլ ամիսների համար հաշվարկված եկամտահարկի գծով արձակուրդ՝ թույլատրելով ընկերություններին չվճարել այն: Միջին աշխատավարձի 150 հազար դրամ հաշվարկային մեծության պարագայում ոլորտի մարտ-ապրիլ ամիսների եկամտահարկի գումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 560 մլն դրամ: Ընկերություններից շատերը վճարել են աշխատակիցների մարտի աշխատավարձը՝ անկախ բիզնեսի չաշխատելու հանգամանքից, սակայն շատերը չունեն ամրության այնպիսի պաշար, որպեսզի կարողանան վճարել նաև ապրիլ ամսվա աշխատավարձն առանց եկամուտների ձևավորման, համենայնդեպս՝ ամբողջ ծավալով: Նույնիսկ եթե Կառավարությունը որոշում կայացնի թույլատրել թեթև արդյունաբերության ընկերությունների աշխատանքն ապրիլի 20-ից, ընկերություններից շատերը չեն աշխատի ամբողջ ծավալով, հաշվի առնելով այն փաստը, որ արտահանման շուկաները փակ են, տեղական շուկայի սպառման կետերը՝ խանութները, նույնպես չեն աշխատում: Ուստի, եկամտահարկի մասով արձակուրդի տրամադրումը լրացուցիչ խթան կդառնա ընկերությունների համար աշխատողներին աշխատանքից չազատելու և պետության սոցիալական խնդիրների բեռը չավելացնելու համար:

4. Գույքահարկի և հողի հարկի գծով տրամադրել ընկերություններին վճարման ենթակա տարեկան գումարի 50 տոկոսի չափով զեղջ:

5. Այն ընկերություններին, որոնք արտակարգ դրության շրջանում չաշխատելու պատճառով իրենց աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի՝ համաձայն գործող օրենքի ստանձնելով նրանց աշխատավարձի 2/3 չափով փոխհատուցման պարտավորություն, տրամադրել դրամաշնորհ՝ յուրաքանչյուր աշխատակցի կտրվածքով մինչև վճարվող գումարի 70 տոկոսը, բայց ոչ ավելի քան 100,000 դրամը: Այս գործիքը կնվազեցնի ընկերությունների ծախսերը կարանտինի ժամանակահատվածում, թույլ տալով պահպանել որոշակի կապիտալ ճգնաժամից դուրս գալու համար:

6. Տալ Արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանումը՝ արտակարգ դրության ռեժիմը որպես ֆորսմաժոր ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս բավականին մեծ են տարակարծություններն ընկերություններում, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ օտարերկրյա գործընկերների շրջանակներում պայմանագրային պարտավորությունների կատարման մասով և դրանց դիմաց տույժերի կիրառման տեսանկյունից: Նման պարզաբանումը հնարավորություն կտար հստակություն մցնել առկա տնտեսական վեճերում:

7. Առաջիկայում կտրուկ ավելացնել թեթև արդյունաբերության արտադրանքի պետական գնումներն՝ ընդլայնելով ձեռքբերվող տեսականին և քանակները, ինչը հնարավորություն կտա հնարավորինս մեծ քանակով ընկերություններ ներգրավվել տվյալ գործընթացում և ապահովել այդ ընկերությունների եկամուտների ոշորակի մակարդակ՝ սպառման շուկաների դեռևս փակ և անորոշ մնալու պարագայում:

8. Բնակչությանը տրամադրել տեղական ոչ պարենային արտադրանքի ձեռքբերման վաուչերներ՝ վերջիններիս սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում (կարելի է քննարկել նաև աշխատավարձերի փոխհատուցման ծրագրերի շրջանակներում մի մասի վճարումը վաուչերների տեսքով): Տվյալ վաուչերները քաղաքացիները կարող են ուղղել այդ թվում թեթև արդյունաբերության ապրանքների ձեռքբերմանը, ինչով կաջակցեն ոլորտի արտադրանքի սպառմանը ճգնաժամային իրավիճակում: Յուրաքանչյուր շահառուին հասանելի վաուչերների գումարային մեծության հաշվարկումն առանձին քննարկման առարկա կարող է լինել:

9. Իրականացնել պետական աջակցություն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ապրանքների առցանց վաճառքների հավելվածի ստեղծման և դրանց լոգիստիկ կենտրոնի կառուցման համար: Այս միջոցառումը հնարավորություն կտա իրականացնել վաճառքները՝ նույնիսկ փակ խանութների և շուկաների պարագայում, կնպաստի դրամական միջոցների անկանխիկ շրջանառության ծավալների մեծացմանը:

10. Վերանայել Կառավարության կողմից հաստատված աջակցության վարկային ծրագերր համապատասխանելիության չափանիշները: Հաշվի առնելով ոլորտում վաճառքների իրականացման սեզոնայնությունը և տարաժամկետ վճարումների պրակտիկան, որոնց հետևանքով ընկերությունները ժամանակ առ ժամանակ ունենում են հարկային, վարկային և այլ վճարումների ուշացումներ ու եռամսյակային կտրվածքով ոչ կայուն հոսքեր, վերջիններս փաստացի զրկվում են պետական աջակցության հայտարարված որոշ գործիքներից օգտվելու հնարավորությունից: Ուստի, Կառավարության կողմից առաջարկվող գործիքների շրջանակներում նախատեսված պահանջների համապատասխան փոփոխությունը կամ թեթևացնումը հնարավորություն կտա առավել մեծ քանակով ընկերությունների ներգրավվել տվյալ գործիքներից օգտվողների շարքում՝ էապես բարձրացնելով այդ գործիքների տնտեսական օգտակարությունը:

Առաջարկվող միջոցառումները որոշակի առումով կմեղմեն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների դժվարությունները, կնվազեցնեն նրանց վնասները և կաջակցեն ճգնաժամից դուրս գալու ընկերությունների ջանքերին:
Հուսով ենք, որ մեր առաջարկությունները կարժանանան ՀՀ Կառավարության դրական վերաբերմունքին և օպերատիվ կերպով կյանքի կկոչվեն:

Համոզված ենք, որ համավարակով պայմանավորված ճգնաժամի նոր տնտեսական իրողություններում զբաղվածության խնդրի լուծման համապետական ծրագրերում թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությունն առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում»: