«Դա պարտադիր պայման է». ինչ պիտի անեն ՌԴ քաղաքացիները Հայաստանից մեկնելու համար
Թռիչքի ուղևորների ցուցակում կարող են ընդգրկվել միայն Մոսկվայի, մերձմոսկովյան շրջանների, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի բնակիչները։
Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները պարտադիր պետք է գրանցվեն «Պետծառայությունների» հարթակում՝ ապրիլի 27-ին կազմակերպվող Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթի ուղևորների ցուցակում ընդգրկվելու համար։
Ավելի վաղ ՌԴ կապի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 27-ին տեղի կունենա ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնող Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթը։ Թռիչքի ուղևորների ցուցակում կարող են ընդգրկվել միայն Մոսկվայի, մերձմոսկովյան շրջանների, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի բնակիչները։
«Քանի որ մեծաթիվ հարցումներ ենք ստանում, հիշեցնենք՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա չվերթի ցուցակում ներառվելու համար անհրաժեշտ է գրանցվել «Պետծառայությունների» հարթակում՝անցնելով հետևյալ հղումով https://www.gosuslugi.ru/395443/1», - նշված է դիվանագիտական ներկայացուցչության Facebook-ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար