Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը վեր է ածված քաոսի․ Կարեն Բեքարյան

Իրականում այսօր գործ ունենք իրավիճակի հետ, երբ ԼՂ բանակցային գործընթացը վեր է ածված քաոսի, բառի բուն իմաստով։ Այս մասին 168TV-ի Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Նայենք Ղարաբաղյան կարգավորման գործընթացում վերջին 2 տարիներին իշխանությունների կեցվածքը, պահվածքը և դրա շուրջ եղած զարգացումները։ Մենք ունենք բավականին լայն սպեկտոր գործոնների, որոնք զարգանալով՝ ժամանակի ընթացքում հասցրեցին այն հանգրվանին, որի ականատեսն ենք վերջին օրերին (ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ բանակցային սեղանին փուլային տարբերակը լինելու մասին հայտարարությունը)։ Հավատացեք, դրանց թիվը բավականին մեծ է»,- նշեց նա։

Ըստ Բեքարյանի՝ այսօր շատերը Լավրովի հայտարարությունից հետո եղած իրավիճակը համեմատում են 1995-1997 թթ․-ի իրավիճակի հետ։ Նա հիշեցրեց, որ երբ բանակցային գործընթացն արդեն գտնվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այդ պահից այն հանդես է եկել կոնֆլիկտի կարգավորման համար որոշակի փաթեթային առաջարկներով և առաջին երկու փաթեթները, որոնք հայտնվեցին Լևոն Տեր- Պետրոսյանի նախագահության շրջանում, կարգավորման փուլային և փաթեթային տարբերակներն էին։

«Առաջին նախագահը հրապարակել էր հոդված և կողմ էր հանդես եկել փուլային տարբերակին։ Եւ այս պարագայում է տեղի ունենում իշխանափոխություն։ Նախկին իշխանությունները կարողացան դինամիկայի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղած փաթեթներից և ամրագրումներից հանել «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»-ը և հասնել ինքնորոշման իրավունքի ամրագրմանը։ Պետության զգացողություն ունեցող մարդը, երբ ստանձնում է իշխանություն, պետք է ունենա խնդիր՝ եղածից ոչինչ չկորցնելու, չտապալելու և եղածի վրա բան ավելացնելու»,- նշեց վերլուծաբանը։

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հասել էր նրան, որ փաստացի կային Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ընդունված․ «Մարդիկ մի քանի ամսվա ընթացքում կարողացան այս արժեքը վերացնել։ Հետո Զոհրաբ Մնացականյանը փորձեց վերադառնալ դրան»,- ասաց նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ վերլուծաբանի, փաստեց, որ կան բանակցություններ․ «Հիմա փորձենք հարվածները նայել․ այստեղից պնդում են, որ բանակցություն չկա, բայց կա բանակցություն։ Հայտարարվում է, որ սեղանին բանակցային փաստաթուղթ կա, որը փուլային է։ Երրորդ՝ նշվում է բովանդակություն, որտեղ համարժեքությունը ջախջախված է։ Եւ այս ամենը ներկայացնում է ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերի «սոուսի» ներքո»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին առ այն, որ դրանք հուսալի և դրական տեմպով զարգանում են, Կարեն Բեքարյանը նշեց․ «Կարծում եմ, որ մեր հանրության առնվազն մեծամասնությունը շատ վաղուց արդեն նրա որևէ խոսքին լուրջ չի վերաբերում»։