Հայկ Մարությանի հերթական սուտը
Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում վիդեո է ներբեռնել, որտեղ ինքն ու ՀՀ մարզպետները իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհ դարձած մեր հայրենակիցներին և վերնագրել է 23.04.2020թ ՝ սուտ։ Այդ նկարահանումները եղել են ամսի 21-ին, նույնիսկ պաշտոնական պսակների բացակայությունից, եղանակից է պարզ երևում, էլ չասեմ հարյուրավոր մարդիկ մասնակցել են այդ նկարահանումներին և այդ տեսանյութը ստանալուն, գրում է hraparak.am-ը։
Ես տեսանյութին դեմ չեմ, չնայած ասենք մարզպետների մասնակցությանը, իսկ նախարարների բացակայությունը չեմ հասկանում, սակայն դա չի, որ կարևոր է այս պահին։ Կարևորն այն է, որ այդ նույն ռոլիկի մասնակիցները անամոթաբար ստում են, իբր ամսի 24-ին գնացել, ստում են նաև պետական լրատվամիջոցները՝ ներկայացնելով դա այդպես, և 2-րդ՝ ամսի 24-ին էլ այդ «ընտրյալները» չեն գնում։
Լավ, այդքան շոու ու դերասանություն որտեղի՞ց, լավ ի՞նչ էր գնում քեզնից Հայկո՝ գրեիր նկարահանումները կամ այցելությունը եղել է ամսի 21-ին։ Ու այդ օրն էլ իրական գնայիր քո խղճի համար, նույնիսկ եթե վախենում էիր, ախր դու քաղաքապետ ես, այն էլ մայրաքաղաքի։ Հիմա, այսքանից հետո, երբ այդ համահայկական կարևորության թեմայով դու ակնհայտ ու ստորաբար կեղծ տեղեկություն ես տրամադրում քո ՖԲ էջում, էլ քո ո՞ր ասածին մենք պիտի հավատանք։ Ես ամաչում եմ, որ դու իմ մայրաքաղաքի քաղաքապետն ես և ներողություն եմ խնդրում ննջեցյալներից ու բոլոր երևանցիներից այս կեղծիք-շոուի համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար