Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան Տեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Նոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն 509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ Դավոսում օրակարգը փոխվում է․ AP News Հայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքը Վերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը Հայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացին Սևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվել

Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՏարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ ԽաչատուրյանՏեր Արտաշես քահանա Հակոբյանը միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանըԵրևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրիՆոր գաղութատիրություն է ձևավորվում․ Մակրոն509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿԴավոսում օրակարգը փոխվում է․ AP NewsՀայաստանի ազգային հավաքականը բարելավել է դիրքըՎերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումըԿասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունըՀայտնաբերվել է գողացած քարտով գնումներ կատարած քաղաքացինՍևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր. ճոպանն է կտրվելՓիրս Բրոսնանը հայտնվել է ինտերնետ սկանդալի կենտրոնումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում հանդիպել է հայ ուսուցիչների հետՔաղաքական հայացքներ հայտնելու համար ձերբակալելը լուրջ մտահոգություններ է առաջացրել. Լավրովը՝ Գյումրու քաղաքապետի մասինԻսպանիայում երկաթուղային աղետի կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվելՍիրիայի քրդական վարչակազմը հայտարարել է, որ պահպանում է կապերը Իսրայելի հետ. AFPԿարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ ՏոնոյանԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներովՊուտինի հետ բանակցելը լավ միտք չէ․ Բելգիայի վարչապետԻրանը ձերբակալել է 73 զինյալի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապեր ունենալու համարԱպրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարելի է անվճար փոխանակել բանկերում՝ առանց սահմանափակումների. ԿԲԳագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԼոռու քրեական ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված բնակարանային գողությունըԶելենսկին հաստատել է Դավոս մեկնելու այցի չեղարկումըԻնչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևիցՄահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո ԳարավանինԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունումԷլոն Մասկը հետաքրքրվել է Ryanair-ի արժեքով և ավիաընկերությունը գնելու վերաբերյալ հարցում է արելՉինացի ուսանողը հեծանվավարության դասերը վերածել է հաջողակ բիզնեսիAsus-ը դուրս է գալիս սմարթֆոնների շուկայիցՈւժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում (տեսանյութ)Ամենահզոր ճառագայթային փոթորիկն է գրանցվել Երկրի վրա Ծառուկյանը միանշանակ դիվիզիոնում բոլորից շատ է արժանի չեմպիոնական մենամարտի, բայց նա մի քանի անգամ «վրիպեց»․ Ջասթին ԳեյջիՌուսաստանը սպասում է, որ ԱՄՆ-ն կատարի իր խոստումըՄեծ Բրիտանիան ուսումնասիրում է երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետԼավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասինԿիբերհանցագործությունների զոհ քաղաքացիները՝ ՀՀ քննչական կոմիտեյի դիմացԴպրոցահասակ տղա է մահացել․ ինչպես է տեղի ունեցել դեպքը՝ պարզաբանում են դպրոցիցՀայաստանում կարող է կրկնվել «մոլդովական սցենարը». ՌԴ արտգործնախարարՖիդան և Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզիԵրբ Թրամփը Խաղաղության խորհրդի համաձայնագիր կստորագրի․ BloombergՊակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան տուժածներՀՀ ԱԺ նախագահը և Նիկոլ Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. ՌԴ արտգործնախարարՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին․ ԼավրովԱրփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներինԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. ՔԿՔննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր
Հայաստան

Վարդենիսցի բժշկուհին վրդովված է իր դեմ արշավից,հնարավոր է` նա դատարան դիմի

Վարդենիսում վարակի տարածումը նոր օջախներ են ձևավորել, այստեղ նոր կորոնավիրուսի առաջին հայտաբերումից հետո մի քանի օրում միանգամից ագրեսիվ աճ է գրանցվել՝ շուրջ 6 տասնյակի հասնելով վարակվածների թիվը: Անգամ արդեն մահ կա, դեռ փակ են մնում դեպի քաղաք տանող բոլոր մուտքերը: Դեռևս պարզած չէ Վարդենիսի վարակի սզբնաղբյուրը: Այս մասին գրում է Yerevan today կայքը:

Բժշկուհի Գասոյանը հավանաբար երկրորդ վիրուսակիրը կլինի, ով դատի կտա իշխանություններին և լրատվամիջոցներին՝ Գեղարքունիքում նոր կորոնավիրուսի տարածման օջախ իրեն ներկայացնելու և թիրախավորելու համար: Երկկողմանի սուր թոքաբորբով նա այժմ բուժվում է Երևանի Օրթոպեդիկ ԲԿ-ում, ասում է՝ ապաքինվեմ-դուրս գամ, հետագա քայլերս կձեռնարկեմ:

Լիլիթ Գասոյանը վիրավորված է իր վրա արհեստական կենտրոնացումից, մի տեսակ անզոր է զգում իրեն՝ տեղեկատվական դաշտում իր դեմ հախուռն հարձակումների ու մեղադրանքների տարափի տակ: Բժշկուհին նույն արդարադատությանն է ձգտում, ինչը փորձում է անել ՀՀ գլխավոր դատախազությանը դիմած՝ Հայաստանում բացահայտված առաջին վիրուսակիր կինը՝ Էջմիածնեցի «հայտնի սկեսուրը»: Հիշեցնենք՝ որդու նշանդրեքի հայտնի պատմությունից հետո սուր թոքաբորբով բացահայտվեց այս կնոջ դեպքը, հետո շղթայաբար մասնակիցներինը, նրան օրեր շարունակ անողոքաբար քննադատեց ու դատապարտեց ողջ հասարակությունը՝ միայն այն բանի համար, որ առաջինը կնոջը հենց իշխանությունն էր թիրախավորել: Նկատենք, միայն վարչապետը վարակի բռնկման օրերին մի քանի լայվով թիրախավորեց այս կնոջը, փաստացի նա արդարացնում էր իրավիճակը՝ ողջ պատասխանատվության բեռը գցելով այս կնոջ վրա:

Մինչդեռ առաջին թեստավորված անձով վարակի բացահայտումը դեռևս այն հիմնավոր փաստը չէ, որ էջմիածնեցի սկեսուրն է Հայաստանում վարակի տարածման սկզբնաղբյուրը: Մարդիկ հետագայում հասկացան, որ այսօր Նորքի ինֆոկցիանում ու ևս 9 վերապրոֆիլավորված ԲԿ-ներում ահռելի թվով վարակվածների օջախը, բնականաբար, բացառապես սկեսուրն ու իտալացի մոդելավորողը չէին, վարկած կա, որ վարակը մինչ այդ էր մտել Հայաստան, ըստ որում՝ հայտնի չէ՝ Ryanair ի օդանավից իջած քանի տուրիստի միջոցով:

Պարզապես վարակի մեծ բռնկման փուլում իշխանությունն զգաց իր անզորությունը, ու որպեսզի պարտակի վարակի մասին իր անլուրջ վերաբերմունքի, ուշացած միջոցառումների հետևանքները, որոշեց հեշտ ճանապարհով գնալ՝ սկզբում թիրախավորեց կնոջը, ապա՝ Սամվել Ալեքսանյանի իտալացի պարտնյորին:

Վերադառանք Վարդենիս: Բժշկուհի Գասոյանը, ըստ վիճակագրության, ա՛յո, Գեղարքունիքի մարզում առաջին բացահայտված նոր կորոնավիրուսակիրն է,բ այց նրա հետ միաժամանակ վարակված է եղել բուժանձնակազմից ևս 10 հոգի, ընդ որում՝ մի քանիսի մոտ միաժամանակ վատ ինքնազգացողության դրսևորումներ են նկատվել, պարզապես ինքն է առաջինը բարեխղճորեն դիմել պուլիկլինկիայի ղեկավարին՝ որպեսզի թեստավորեն իրեն:

Այսինքն, այս դեպքում էլ մեծ հարց է իրո՞ք Գասոյանն է առաջինը վիրուսը բերել Գեղարքունիքի մարզ, իսկ միգուցե նրանք բոլորը միաժամանակ վարակվել էին պոլիկլինիկայի այցելուներից մեկի՞ց...

Ի վերջո, չի բացառվում չէ՞, էր այդ օրերի ակտիվ ելումուտով մի երեխատեր մայր է դիմել մանկականի բժշկուհի Գասոյանին կամ մեկ ուրիշ մասնգետի, ով մինչ այդ ակտիվ շփումների մեջ է եղել մարզից դուրս, սակայն ամուր իմունտետի տեր հաճախորդը չիմանալով՝ բերել է վիրուսը իր հետ, հետագայում պոլիկլինիկան է բաացհայտված դեպքով դարձել վարակի օջախ:

Մի կարևոր նկատառում. այսօր, պոլիկլինիկան վարակի սկզբնաղբյուր համարող առաջին ԱՆԶԳՈւՅՇ ՊԱՇՏՈՆՅԱՆ հենց Գեղարքունիքի մարզպետն է: Գնել Սանոսյանն էլ «Ազատություն ռադիոկայանի» հետ զրուցում վստահաբար արեց նույն պնդումը՝ անուղղակիրորեն կենտրոնանալով առաջին թեստավորված բժշկուհի Գասոյանի վրա:

Իսկ Լիլիթ Գասոյանը հակառակ փաստարկները ունի, YerevanToday-ի հետ զրույցում հիմնավորում է այսպես. «Պարզ է չէ՞, որ ես չեմ եղել մեր մարզի վարակի սկզբնաղբյուրը: Ինչպես շատ բուժաշխատողներ, ես էլ ու իմ կոլեգաները վարակվել ենք պացիենտներից: Բացարձակ սուտ է Էջմիածին գնալուս, աղանդավորական հավաքի մասնակցելու և էնտեղից վարակը Վարդենիս բերելու մասին հրապարակումները, հերյուրանք է, զրպարտել են ինձ: Չեմ հասկանում, թե որտեղի՞ց են մոգոնել էդ ամենը, ինչն էր դրա նպատակը... Անհիմն է, ոչ մի փաստեր չկան, որ ես Էջմիածին եմ գնացել, դեռ մի բան էլ ենտեղ վարակվել ու վարակ եմ հետս բերել Վարդենիս: Ես Էջմիածին եղել եմ 19 տարեկան հասակում, դրանից հետո երեսուն տարի այնտեղ ոտք չեմ դրել , էնտեղ գնալու պատճառը չունեմ, հարաբերություններ, հարազատներ, ոչ ոք չունեմ էնետեղ:

Գրել էին՝ աղանդավորական խմբի անդամ եմ, և էդ հավաքների բերումով եմ էնտեղ եղել: Ո՛չ ու նորից ո՛չ, դրանք սխալ ինֆորմացիաներ են: Ինձ համար անսպասելի էր էդ հարձակումը, մտահոգված եմ շատ: Աստվածաշունչ ուսումնասիրելը վատ բան չէ, ու ինչպես ասվում է՝ բարի անունը հոտավետ յուղից ու ադամանդից թանկ է, թող իմ անունը շրջանառողները մտածեն, ինչ են արել...

Փաստն այն է, որ ես Վարդենիսից չեմ բացակայել վերջին շրջանում, մեզ մոտ մինչև կարանտինն էլ ծանրաբեռնված շրջան էր: Վարդենիսից վերջին դուրս գալս փետրվարի 15-ին է եղել՝ դեպի Երևան, գնացել էի մեքենաս գրանցեի:

Առավոտյան գործի՝ մինչև երեկո, հետո գործից տուն, կոլեգաներս գիտեն: Գարնանը պոլիկլինիկայի հաճախելիությունը մեծ է, շատ ծանրաբեռնված ենք աշխատում, ոտքս դուրս դնելու ժամանակ չունեմ, անգամ իմ մանկականի չափորոշիչները երկար ժամանակ կողքի գյուղից չէի կարողանում գնալ բերել, ես ընտանեկան բժիշկ եմ նաև, մանկական էլ եմ վարում: Ստիպված իմ ամբուլատորիայի բուժքրոջն եմ խնդրել ծանոթի միջոցով բերել տա, այդքան ծանրաբեռնված ենք, որ իմ պարտականությունը կատարելու ժամանակը չունեի, սպասարկում եմ մի քանի համայնքներ: Բացի այդ, դասավանդում եմ քոլեջում՝ ընտանեկան բժշկություն և լատինագիտություն: Իսկ ապրիլի 16 –ին թեստավորվելուցս առաջ, դեպքերն այսպես զարգացան:

Զգում էի որ լավ չեմ, ականջի ցավ, ջերմություն, թեև ամեն օր ջերմաչափվում էինք, դիմակով ձեռնացներով էինք, ստերիլացված պայմաններում էինք սպասարկում: Բայց մի օր աչքերիս մրմռոց զգացի, ջերմություն, տնօրենին հայնեցի խնդրեցի տուն գնալ, կարծում էի՝ մրսածություն է: Շաբաթ կիրակի օրերին վերականգնվեցի, բայց երկուշաբթի կտրուկ վիճակս վատացավ, չկարողացա տնից դուրս գալ՝ զանգեցի տնօրենին ասացի, որ ի վիճակի չեմ ներկայանալ աշխատանքի: Այդպես երկուշաբթի և երեքշաբթի վիճակս էլ ավելի վատացավ, երեքշաբթի կեսօրին զանգեցի ղեկավարիս, ասացի բժշկուհի միգուցե թեստավորվե՞մ մի հատ, միգուցե հիվնդները թաքցրե՞լ են, որ էս կողմ էն կողմ են գնացել, միգուցե վարա՞կ են բերել հետները: Ղեկավարը, իհարկե, հսկում էր, որ ամեն օր այցելուներից էպիկանամնեզ էինք հավաքում, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաղաքացուն թեստավորեինք, բայց մարդիկ վստահեցնում էին, թե տներում փակված են եղել, ելումուտ չկա, մենք էլ էդ ինտենսիվ հոսքը սպասարկել ենք՝ հավատալով որ պաշտպանված կլինենք:

Ղեկավարս համաձայնեց, չորեքշաբթի տեստավորվեցի և միաժամանակ սոնոգրաֆիա անցա մեզ մոտ, պարզվեց բրոնխդի ֆոնի վրա ձախակողմյան թոքաբորբ է սկսվել: Մինչ հաջորդ օրը կգար թեստի պատասխանը՝ բուժքույրի քույրս, ով ինձ հետ է ապրում, սրսկում արեց՝ թոքաբորբի դիմաց: Հաջորդ առավոտյան զանգ ստացա, թեստի պատասխանը բացասական էր եկել, ուրախացանք ու հաշվարկեցի ինքս իմ մեջ, որ ապտեկայից դեղեր պիտի վերցնեմ ու թոքաբորբս բուժեմ իմ միջոցներով: Բայց ղեկավարիցս երկրորդ զանգը ստացա. ասացին, որ սխալմամբ միգուցե ուրիշի թեստն էին նայել, ինձ մոտ կորոնավիրուսը հաստատված է, վստահաբար պնդեցին, որ նոր թեստավորման կարիքը չկա: Զանգից հետո անմիջապես հավաքեցի իրերս, պատրաստվեցի և ու գիշերով ինձ ու բուժքույր քրոջս տեղափոխեցին Երևան: Իմ դեպքից հետո թեստավորվեցին բոլոր կոլեգաներս, ինձ հայտնի տվյալներով՝ ևս տասը հոգու մոտ հաստատվել է վարակը, բայց առաջինը ես թեստավորվեցի ու ստացվեց այնպես, որ ես եմ վարակը բերել պոլիկլինիկա: Սա է իմ հանդեպ հանրային ընկալումը հիմա, սխալ է ձևավորվել էդ ընկալումը, մենք դեռ չգիտենք՝ ումից է սկիզբ առել վարակը և վերջապես հայտնի չէ՝ իմ ո՞ր կոլեգայից հետո եմ ինքս վարակվել, ներսում համենայն դեպս խտրական վերաբերմունք չկա, կոլեգաներս բացարձակապես չեն թիրախավորում ինձ: Հիշում են, որ մի քանիսն այդ օրերին իրենց վատ էին զգում, բայց իմ իմունիտետն էր հավանաբար թույլ, առաջինը ես սուր զգացի վարակի ախտանշանները ու թեստավորվեցի:

Եվ տարօրինակն այն է, որ ես հիմա երկկողմանի սուր թոքաբորբ ունեմ, բայց հաստատված չէ վիրուսը ինձ հետ ապրող և ինձ հետ նույն սենյակում քնող բուժքույր քրոջս մոտ, հաստատված չէ նաև իմ կաբինետում ինձ հետ նստող մանկականի բժշկուհու, երկու բուժքույրերի մոտ, թեստը բացասական է եկել նաև մեր առաջին հարկում ինձ մոտ իմունիզացիայով զբաղվող բուժքրոջ մոտ: Սա արդեն ինչ որ բան հուշում է, ըստ իս: Հույս ունեմ՝ պետության ջանքերն արդյունավետ կլինեն, նախարարությունն իրոք մոբիլ աշխատում է, բարձրակարգ սպասարկում է իրականցվում, հուսամ՝ շուտ կապաքինվեմ ու բոլոր վարակվածները կառողջանան, կվերադառնան իրենց ընտանիքներ»,-YerevanToday-ի հետ զրույցում պարզաբանեց բժշկուհի Լիլիթ Գասոյանը: