Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Չեմ պատրաստվում քաղաքապետի կնոջ ցանկությունը կատարել և հեռանալ պաշտոնից. Արմեն Բեգոյան

Եթե ղեկավարը չի ուզում ինձ տեսնել այդ պաշտոնում, ճիշտ կլինի, որ հեռանամ, բայց իմ այս պայքարը նրա համար է, որ ցույց տամ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, իսկ թե ինչ է կատարվում, աներևակայելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ այն որոշման մասին, որ ինքը պետք է հեռանա պաշտոնից:

Ըստ Բեգոյանի՝ քաղաքապետի կնոջ այդ պահանջը կապ չունի ՀՈԱԿ-ի աշխատանքի հետ, քանի որ միշտ դրական կարծիքներ ու արձագանքներ են ստանում, այդ թվում նաև՝ քաղաքապետից: «Մնացածն արդեն ենթադրում է, որ քաղաքապետի կնոջ սկսածն ընդամենը անձնական դաշտում կատարվելիք գործընթաց է: Ես չեմ ուզում իջնել այդ դաշտ: Բոլորս էլ գիտենք, որ քաղաքապետի կինը քաղաքապետարանում չունի իրավասություն մարդուն աշխատանքից հեռացնելու կամ ընդունելու»:

Նա ներկայացրեց, որ քաղաքապետի կողմից ճանաչվել է որպես ամենալավ աշխատող և իր կատարած աշխատանքները գնահատվել են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, այսինքն՝ ըստ նրա՝ քաղաքապետը և ՀՈԱԿ-ի աշխատանքը բացարձակ կապ չունեն ստեղծված իրավիճակի և խնդիրների հետ:

Հարցին, թե արդյոք քաղաքապետի կնոջ հետ հանդիպում և քննարկում տեղի է ունեցել և ինչ բովանդակությամբ, Բեգոյանը պատասխանեց. «Շատ վատ կերպ: Որևէ քննարկում չի եղել, պարզապես ասել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրեմ: Պատճառներ չի շեշտել, ընդամենը մեկ պատճառ է ներկայացրել, որը ծիծաղելի է, և չեմ ուզում անդրադառնալ»:

Հարցին, թե արդյոք նախկինում Բեգոյանը ճանաչել է քաղաքապետի կնոջը, նա պատասխանեց՝ ոչ, նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ քաղաքապետի կինն է նրան աշխատանքի տեղավորել, սակայն նա հերքեց՝ ասելով, որ լրատվամիջոցներում քննարկվող թեման իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ քաղաքապետի կնոջը ճանաչել է քաղաքապետարանում աշխատանքի ընդունվելուց հետո:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ քաղաքապետի կինը հաճախ է քաղաքապետարան այցելել, Բեգոյանը պատասխանեց՝ բնականաբար: «Այն, ինչ ես հիմա խոսում եմ, բացառապես շատ հեշտորեն կարող եմ ապացուցել»:

Նա նորից հիշեցրեց, որ իր աշխատանքից դժգոհողներ չեն եղել, և հաճախ է տեսնում մեկնաբանություններ իր աշխատանքների վերաբերյալ, թե Հայկ Մարությանը քաղաք կանաչապատման մասով լավ է աշխատում, բայց նույն ժամանակ, նրա խոսքով՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որևէ կայք, լրատվական չի անդրադառնում այդ աշխատանքներին, փոխարենը՝ քաղաքապետարանը և քաղաքապետի խոսնակը անհեթեթ լուրեր են տարածում:

«Իսկապես, խնդիրն իմ աշխատանքից հեռանալ կամ չհեռանալը չէ, ես բնավ չեմ կպել այդ աթոռին, այստեղ խնդիրն աշխատանքից հեռացնելու ձևն է, անօրինականությունն է, քաղաքապետարանի աշխատանքն է, իմ աչքի առաջ տեղի ունեցածն է: Ես օրինականությունն եմ ուզում պաշտպանել»,- ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում՝ սկսված գործընթացը չի կարող հանգեցնել կառույցի լուծարմանը:

ՀՈԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ եթե նույնիսկ խնդիրն անձնական է, ապա պետք չէ այդ խնդիրը աշխատանքի մեջ բերել: «Խոշոր կառույցներում պարտադիր չէ, որ բոլորն իրար սիրեն, բայց եթե աշխատանքի մեջ անձն իր գործառույթները լավ է կատարում, ապա պետք է այդ մարդու հետ աշխատել՝ անկախ ունեցած անձնական կարծիքից: Չեմ պատրաստվում քաղաքապետի կնոջ ցանկությունը կատարել և հեռանալ պաշտոնից: Չեմ պատրաստվում նրանց բավարարել, դրան ձև գոյություն ունի»:

Բեգոյանը ամփոփեց՝ ասելով, որ միայն այն ժամանակ կներկայացնի իրական խնդիրը, երբ դադարեն խնդիրներն անձնական տիրույթ տանելուց, որն իր գնահատմամբ՝ գեղեցիկ երևույթ չէ: «Դուրս եկե՛ք անձնական տիրույթից, չի կարելի, պետք չէ, ինքնասիրություն ունենք»: