Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Իրեն սոցիալական հռչակող պետությունը պետք է կարողանա նման իրավիճակին պատրաստ լինել. Գևորգ Պետրոսյանը՝ կոմունալների վճարի պահանջի մասին

 

Կառավարությունը դեռ չի կարողանում գերխնդիրները տարբերել նվազ կարևորության խնդիրներից, խորանում է այլ ուղղություններով և մոռանում գերխնդիրները: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով քաղաքացիների կոմունալ վճարում չկատարելու դեպքում հնարավոր անջատումների մասին:

Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում այս իրավիճակում, երբ մոտ 1.5 ամիս չաշխատող քաղաքացիներին պարտավորեցնում են կատարել կոմունալ վճարումները, պատգամավորը պատասխանեց, որ նման հատուկ վերաբերմունք պահանջող հարցերին ոտքի վրա, հրատապ պատասխանելու սովորություն չունի, որովհետև առաջարկ ասելու համար պետք է որոշակի ուսումնասիրություններ անել։ «Միայն մի բան կարող եմ ասել և այն թող ամենեևին պոպուլիստական չհնչի, ինչպես հաճախ մեր իշխանական գործընկերներն են որակում ընդդիմադիրների խոսքերը․ իրեն սոցիալական հռչակող պետությունը պետք է պատրաստ լինի նման իրավիճակներին, մասնավոր անձինք, առևտրային կազմակերպությունները ստեղծվում և գործում են իրենց առևտրային շահերը ապահովելու նպատակով, պետությունը որևէ լծակ չունի նրանց հարկադրաբար իր քաղաքականության մեջ ներգրավել և պարտադրել, որ պետության կամքը կատարեն»,- ասաց նա:

Ըստ Պետրոսյանի՝ իշխանության նման մոտեցումը կխախտեր կազմակերպությունների ինքնավարության սկզբունքը, որն ամրագրված է օրենքով: «Պետությունն իր ուժերով պետք է ունակ լինի լուծելու այս խնդիրը: Պետք է հասկանալ, թե Կառավարությունն ինչ դիտարկումներ ունի: Ես լսեցի, որ Կառավարությունը պատրաստվում է Ոստիկանության համար նոր համազգեստներ պատվիրել: Հաստատ գիտեմ՝ այդ հագուստ ավելի կարևոր չէ, քան քաղաքացու, այդ թվում՝ ոստիկանի ընտանիքի հացի և նվազագույն կենսապայմանների խնդիրները»:

Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունը դեռ չի կարողանում գերխնդիրները տարբերել նվազ կարևորության խնդիրներից․ «Կառավարությունը հարցում արե՞լ է Ոստիկանությանը, պարզե՞լ է նրանց կարծիքն այն ուղղությամբ, թե նրանք այս պահին նոր համազգեստ են ավելի շատ ուզում կրել, թե օրինակ՝ կնախընտրեին իրենց ընտանիքների նվազագույն կենսապայմաններն ապահովել»:

Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ երբ ընդդիմությունը նման հարցերի վերաբերյալ առողջ դատողություններ է ներկայացնում, Կառավարությունն անմիջապես նրանց մեղադրում է պոպուլիզմով զբաղվելու մեջ: «Եթե մենք պոպուլիզմով ենք զբաղված, ապա նրանք էլ ոչնչով են զբաղված»,- շեշտեց պատգամավորը և հավելեց, որ հիմա առաջնահերթ է իրավիճակին և ծախսերին ճիշտ տնօրինելը, ըստ նրա՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խնդիրները լուծել և անհրաժեշտություն չի լինի այս կամ այն մասնավոր ընկերություններից աջակցություններ սպասել:

«Խնդիրն այն է, որ այս համաճարակը միայն Հայաստանում չէ, նման հարցերում մենք պետք է ինքնակազմակերպվենք, որովհետև մենք ոչ մեկից չենք կարող պահանջել, որ մեզ աջակցեն: Ես ավելի մասնագիտական մոտեցում չեմ կարող տալ, սակայն իրեն սոցիալական հռչակող պետությունը պետք է կարողանա նման իրավիճակի պատրաստ լինել»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ սխալ էր նաև այն որոշումը, որով պետությունը վճարում էր մինչև 30․000 դրամ գազ ու 10․000 դրամ լույս սպառողների կոմունալ ծախսերի 30 տոկոսը, քանի որ կային ընտանիքներ, որոնց բնակարանները չգազաֆիկացված լինելու պատճառով՝ օգտվել են էլեկտրաէներգիայից, և այդ դեպքում պետության որոշումներն իր կյանքում հարց չեն կարող լուծել:

Ըստ պատգամավորի՝«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն օգտվում են պայմանագրով հասանելիք իրավունքներից, և պետությունը չի կարող մասնավոր ընկերություններին ինչ-որ բան պարտավորեցնել:

Պետրոսյանը անդրադարձավ խնդրին առ այն, որ Կառավարությունը տարբերություն է դնում գրանցված և չգրանցված աշխատողների միջև: «Ի՞նչ է նշանակում՝ պետությունն աջակցում է միայն գրանցված աշխատողներին, սա մարդկանց հավասարության սկզբունքի և արդարության սկզբունքի կոպտագույն խախտում է: Սրանով Կառավարությունը փորձում է ցույց տալ, թե պայքարում է չգրանցված աշխատելողների դեմ, բայց այդպես չէ, այս ֆորսմաժորային իրադրության մեջ սոցիալական պետությունը չպետք է տարանջատում մտցնի գրանցված և չգրանցված աշխատողների մեջ»:

Վերջինս դիտարկեց, որ չգրանցված աշխատողներն իրենք չեն որոշել, որ չգրանցվեն, դագործատույի պահանջն է, որովհետև այդ չգրանցելուց շահում է գործատուն: Նա ներկայացրեց, որ չգրանցված աշխատող լինելով՝ քաղաքացին շատ բաներից է զրկվում, որն իր օգտին չէ: «Աշխատանքային հարաբերություններ չձևակերպելու առաջին և միակ զոհը աշխատողն է, իր կամքով չէ, որ նա մտել է չգրանցված աշխատելու հարաբերությունների մեջ, ընտանիքն ու գոյությունը պահպանելու համար մարդը ստիպված է եղել չձևակերպված աշխատող դառնալ»,- ասաց Պետրոսյանը և հավելեց, որ երբ պետությունը նման տարանջատում է մտցնում, վաղը այդ չգրանցված աշխատողը բարոյական իրավունք կունենա ասելու, որ ինքը և իր տղան չեն մասնակցելու պետության սահմանները պաշտպանությանը․ «կարող է ասել՝ երբ պետությունը պետք է ինձ տեր կանգնել, հրաժարվել է, հիմա էլ ես եմ հրաժարվում պետության հանդեպ իմ ունեցած պարտավորություններից: Սա իմ անձնական կարծիքն է»։