Սերժ Սարգսյանի ներածական խոսքը կարող է հրապարակվել ցանկացած պահի
168.am-ը գրում է․ «ԱԺ ապրիլյան պատերազմի հանգանանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի ներածական խոսքը նրա հայեցողությամբ ցանկացած պահի կարող է հրապարակվել: Այս մասին 168.am-ին հայտնել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:
Նշենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀԺ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Սերժ Սարգսյանին է տրամադրել ապրիլի 16-ին իր մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ձայնագրությունը: Նա տեղեկացրել է, որ Սարգսյանն անձամբ է այն ստացել, ստորագրել է, որ ստացել է, եւ որ այդ ձայնագրությունը հրապարակման ենթակա չէ:
«Մենք այդ ստորագրված ստացականը կկցենք գործին»,- ասել է Քոչարյանը:
Այս առնչությամբ, Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ այո, այսօր այդ տեսաձայնագրության օրինակը փոխանցվել է նախագահ Սարգսյանին, եւ հստակեցրել, որ հրապարակման ենթակա չէ հարցուպատասխանն ամբողջությամբ, սակայն նիստում փոխհամաձայնեցվել եւ արձանագրվել է, որ դա Սերժ Սարգսյանի ներածական խոսքին չի վերաբերում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար