Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Երկրում արտակարգ դրությունը վերջացե՞լ է, որ պահանջում են կոմունալ վճարումները կատարել․ սա հակասում է վարչապետի խոսքին․ Անի Խաչատրյան

 

Արտակարգ դրությունը վերջացե՞լ է երկրում, որ պահանջում են կոմունալ վճարումներն ու ասում՝ անջատումներ կլինեն։ Ինչպես մարդը պետք է վճարի գազի, էլեկտրաէներգիայի դիմաց, եթե դեռ չի աշխատում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ հայտարարությանը։

«Արտակարգ դրությունը շարունակվում է, իրավիճակը նույնն է, նույն տեմպով շարժվում ենք, չգիտենք՝ արտակարգ դրությունը երբ է վերջանալու և այս պահին անջատումներ պետք է իրականացնե՞ն։ Սա նաև հակասում է վարչապետի խոսքին։ Վարչապետն ասաց, որ անջատումներ չեն լինելու, և ՀԾԿՀ հայտարարությունը հակասում է դրան»,- նշեց Անի Խաչատրյանը։

Ավագանու անդամը նկատեց, որ ոչ միայն կոմունալ վճարումների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարության, այլև շատ այլ դեպքերում ևս վարչապետի և մեկ ուրիշ պաշտոնյայի կամ կառույցի հայտարարությունները միմյանց չեն համապատասխանում։ «Կարծում եմ՝ վարչապետը պետք է սկսի զբաղվել նրանով, որ իր խոսքը մնացած պաշտոնյաների խոսքին չհակասի, որովհետև շատ են դեպքերը։ Վարչապետը հայտարարում է՝ իրավիճակը վերահսկելի է, կես ժամ հետո Արսեն Թորոսյանը ասում է՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է։ Կառավարության խոսքը մեկ պետք է լինի, որովհետև այդ ամեն ինչը քննարկումների ժամանակ է որոշվում։ Այստեղ պարոն Փաշինյանը մտածելու բան ունի՝ ինչպես անի, որ իր խոսքը համընկնի մյուսի ասածի կամ արածի հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախօրեին հայտարարել է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած և չվճարելու դեպքում ծառայությունը մատուցող ընկերությունն արդեն իրավունք ունի կասեցնել այն։ ՀԾԿՀ-ի հայտարարությանը հետևեցին «Գազպրոմ Արմենիա»-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հաղորդագրությունները, որտեղ ընկերությունները 3 օր ժամանակ էին տրամադրել քաղաքացիներին կոմունալ ծախսերը վճարելու համար։

ՀԾԿՀ հայտարարությունում նաև նշվում է, որ ֆորս մաժորը վերացված է համարվում, քանի որ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, և էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:

Անի Խաչատրյանը համաձայն չէ հանձնաժողովի հիմնավորման հետ․ «26 հազար դրամ, երբ մեկ երեխային վճարվում է, մարդիկ դրանով կոմունալ պետք է վճարե՞ն, թե՞ ապրեն։ Ստացվում է, որ Կառավարությունն այդ գումարը տալիս է ՀԷՑ-ի և Գազպրոմի վճարումներն անելու համա՞ր։ Կամ եթե մարդն իր եկամուտն արտերկրից է ստանում, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնածից և դա հիմա չկա, որտեղի՞ց պետք է վճարի մարդը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության հակաճգնաժամային փաթեթներով սպառած գազի և էլեկտրաէներգիայի 30 և 50 տոկոսի չափով փոխհատուցումներին, Անի Խաչատրյանը նշեց, որ կոմանալ ծառայությունների դիմաց մնացած գումարը ևս կդժվարանան վճարել քաղաքացիները․ «Փետրվարը ամենածանր ամիսն էր։ Ես չեմ ասում լրիվ զրոյացնեն պարտքերը, բայց կարելի է այլ ձև մշակել, սպասել մինչև արտակարգ դրությունն անցնի, մարդիկ վերադառնան բնականոն կյանքին, աշխատանքի վերադառնան և կարողանան կուտակված պարտքերը 1-2 ամսում գոնե վճարեն»։