Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Սեւանից ոչ մի լիտր ջուր չենք վերցրել, բայց մակարդակը ավելի ցածր է, քան անցած եւ նախանցած տարի․ Էրիկ Գրիգորյան

Կառավարությունն իր այսօրվ՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց սահմանել Հյուսիսային եւ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:

Հարցը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ով նշեց, որ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի պահանջներից: Նրա խոսքով, 2014-ից արդեն հայտարարված է սակավաջրություն եւս երեք ջրավազաններում՝ Արարատյան, Հրադզդանի եւ Ախուրյանի:

Վերջինիս մշակման համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից հիդրոդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տեղեկատվությունը, ինչպես նաեւ հաշվի է առնվել 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության եւ երաշտի մասին» որոշումը:

Ներկայացված տեղեկատվության համաձայն՝ կանխատեսումները կազմելիս հնարավորինս հաշվի են առնվել վարարումների հոսքը ձեւավորող բոլոր գործոնները։ Հաշվի առնելով արդեն իսկ դիտված եւ կանխատեսվող հիդրոօդերեւութաբանական պայմանները կանխատեսվել է, որ գետերի մեծ մասում 2020թ. գարնանային վարարումների հոսքի ծավալները եւ առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմայի 50-80%-ի սահմաններում, ընդ որում գետերի մեծ մասում վարարումների հոսքի ծավալների ապահովվածությունները կանխատեսվում են 80-85%-ի սահմաններում։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին հոդվածի նման իրավիճակը սահմանվում է որպես սակավաջուր:

Նախագծով տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ որոշմամբ նշված տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման եւ ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ եւ չափավորումներ, ինչպես նաեւ սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային եւ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սակավաջրության հետեւանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները եւ մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաեւ գտնել համապատասխան լուծումներ՝ առավել արդյունավետ օգտագործելու սահմանափակ ջրային ռեսուրսները:

Վարչապետի հարցին, թե գյուղացիների համար սա ի՞նչ է փոխում, նախարարը պատասխանեց. «Սրանով մենք ոռոգողներին, գյուղացիներին լրացուցիչ երաշխիքներ ենք տալիս, քանի որ ջուրն օգտագործվելու է ընստ առաջնահերթությունների»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Արփա-Սեւանով բավական ջուր են տեղափոխել Սեւանա լիճ. «Սեւանից դեռեւս ոչ մի լիտր ջուր չենք վերցրել, բայց մակարդակն ավելի ցածր է, քան անցած եւ նախանցած տարի: Այս օրերին տեղումների հաշվին միգուցե ջուր կլինի, ցուցանիշները կլավանա, բայց այն 4 հիմնական ջրամբարները, որոնք Արարատյան դաշտի համար է օգտագործվում, իրենք այս պահին շատ ավելի ցածր մակարդակի վրա են: Հույս ունենք, որ այս որոշման կիրառման կարիքը չի լինի, սա կանխարգելիչ քայլ է»,-ընդգծեց Գրիգորյանը: