Բարձրաստիճան պետպաշտոնյան պետք է հասկանա, որ չփաստարկված հայտարարությունները վարկաբեկում են մամուլը՝ այդպիսով բաժանելով լրատվական դաշտը
«Մեդիա պաշտպան»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, շարունակում է Նիկոլ Փաշինյանի՝ լրատվականներին անհասցե մեղադրելու գործը։
«Կուսակցության նիստից հետո, Ալեն Սիմոնյանը լրատվականների 90 տոկոսին մեղադրել է հետաքրքիր վերնագրեր ընտրելով գումար աշխատելու մեջ։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ օրենսդիր մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին անվանական նշել այն լրատվականներին, որոնք, ըստ փոխխոսնակի, հետաքրքիր վերնագրերի միջոցով գումար են աշխատում։ Անհասցե և անհիմն մեղադրանքները չեն նպաստում խոսքի ազատությանը։ Ալեն Սիմոնյանի համար լրատվական դաշտը նորություն չէ, ինքն էլ ժամանակին աշխատել է լրատվականում։ Բարձրաստիճան պետպաշտոնյան պետք է հասկանա, որ չփաստարկված հայտարարությունները վարկաբեկում են մամուլը, տվյալ ոլորտում աշխատող մարդկանց՝ այդպիսով բաժանելով լրատվական դաշտը։
Փաստորեն, Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ են հնչեցնում իրենց նախկին գործընկերների հասցեին։
Ոստիկանությունը պետք է զբաղվի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանցագործության մասին արված անհասցե հաղորդումներով»,- ասված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար