Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Շոկային զարգացումներ նավթի համաշխարհային շուկայում. Բենզինը Հայաստանում կէժանանա՞

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է նավթի գնի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների եւ ՀՀ տնտեսության վրա դրա ադեցության վերաբերյալ վերլուծություն:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«2020թ.-ի ապրիլի 20-ին WTI տեսակի նավթի ֆյուչերսների գինը ընկել է 315.87 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ մինուս 39.44 ԱՄՆ դոլար, որի մասին վկայել են Լոնդոնի ICE բորսայի տվյալները. այս ցուցանիշը համարվում է աննախադեպ:

Իր հերթին բացասական գնանշումը նշանակում է, որ ֆյուչերսների վաճառողը լրացուցիչ վճարում է գնորդին, որի արդյունքում այս գործիքի վերջնական սեփականատերը ստանում է գումար, իսկ մայիսին էլ լրացուցիչ նավթ կստանա:

Ապրիլի 20-ին Լոնդոնի ICE բորսայում հունիսյան մատակարարման WTI նավթի ֆյուչերսների գները նույնպես նվազել են 19%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 21.1 ԱՄՆ դոլարի: Սակայն, ըստ «Financial Times» թերթի, ամերիկյան նավթի ավելի ուշ մատակարարումների պայմանագրերը պահպանվում են այն հույսով, որ կարանտինային միջոցառումների աստիճանական վերացումը շատ երկրներում կհանգեցնի հումքի պահանջարկի բարձրացմանը: Աշխարհի բազմաթիվ խոշորագույն տնտեսություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող սահմանափակումները հանգեցրել են այն բանին, որ նավթի պահանջարկն ընկել է գրեթե մեկ երրորդով:

Ապրիլի 21-ին ամերիկյան WTI տեսակի նավթի (մայիսին մատակարարումներով) ֆյուչերսի արժեքը վերադարձել է դրական արժեքի: NYMEX բորսայում այն աճել է մինչեւ 1.40 դոլար: WTI-ի հունիսյան ֆյուչերսները թանկացել են մինչեւ 21.33 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի ICE բորսայում Brent սեւծովյան խառնուրդի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 25.39 դոլարով (մայիսյան պայմանագրերը սպառվել են):

«ING Bank NV» ֆինանսական կոնգլոմերատի վերլուծաբան Ուորեն Փաթերսոնի կարծիքով, եթե մոտ ապագայում համաշխարհային պահանջարկը չվերականգնվի, ապա միանգամայն հավանական է, որ հունիսյան պայմանագիրը նույն ճակատագրի առջեւ կկանգնի՝ հավելելով, որ ապրիլից հետո գները կսկսեն աստիճանաբար վերականգնվել։

Մյուս կողմից, ըստ Ռայֆֆայզենբանկի վերլուծաբան Անդրեյ Պոլիշչուկի, WTI նավթի անկումը կապված է նաեւ այն բանի հետ, որ ՕՊԵԿ+ գործարքի մասնակից երկրները դեռ չեն կրճատել արդյունահանումը, որի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն 2020թ.-ի ապրիլի սկզբին: Այսպես` Սաուդյան Արաբիան շարունակում է օրական ավելի քան 12 միլիոն բարել արդյունահանել: Բացի այդ, Էր Ռիադը մեծ քանակությամբ նավթ է ուղարկել ԱՄՆ, եւ այս հանգամանքերը միասին վերցրած հանգեցրել են Տեխասում արդյունահանվող ապրանքանիշի գների անկմանը: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ամբողջությամբ լրացնել երկրի ազգային պահուստները ՝ մինչեւ 75 մլն բարելի չափով: Վաշինգթոնը նաեւ կքննարկի Էր Ռիադից նավթի գնումների դադարեցման հնարավորությունը:

Մոսբիրժան, «գների աննախադեպ անկումից», հետո որոշել է ապրիլի 21-ին դադարեցնել WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների վաճառքը լրացուցիչ բացասական հետեւանքներից խուսափելու համար:

Ըստ BCS Global Markets-ի ավագ վերլուծաբան Կիրիլ Տաչեննիկովի՝ չի բացառվում, որ «ՕՊԵԿ+»-ը պատրաստ կլինի նորից հավաքվել, որպեսզի լուծի արդյունահանման հետագա կրճատման, ինչպես նաեւ արտադրությունների պահպանման խնդիրը։

Հետեւաբար՝ նավթի համաշխարհային գները կախված է լինելու «ՕՊԵԿ+» համաձայանգրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունից, եւ այն հանգամանքից, թե որքան արագ բնականոն հունին կվերադառնան աշխարհի ամենամամեծ համարվող երկրների տնտեսությունները եւ կհանգեցնի պահանջարկի աճի:

Ինչ վերաբերում է ՀՀ շուկայում վաճառվող բենզինի գներին եւ սպառվող պահանջարկին, ապա վերջիններս կարող են որոշակիորեն կրճատվել, սակայն ոչ այդքան կտրուկ` պայմանավորված մի քանի հանգամանքով`

2019թ.-ի ընթացքում, ինչպես 2018թ.-ին, բենզինի շուկայում 3 հիմնական խաղացող են շարունակել համարվել՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն («Սիփիէս Օիլ» ՍՊԸ), «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, որոնց բաժին է ընկել շուկայի 92%-ը եւ ավելին, ինչը մատնանշում է օլիգոպոլ շուկայի մասին:

Ըստ ՏՄՊՊ վերլուծության՝ գների տատանումները 2019-2018թթ.-ին սպառվող բենզինի ծավալների վրա չնչին ազդեցություն է ունեցել, ինչը խոսում է վերջինիս ոչ էլաստիկ լինելու մասին:

ՌԴ-ից ՀՀ-ն բենզին է ներմուծում հիմնականում մեկ մատակարարից «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, հետեւաբար վերջինիս հետ բանակցությունների արդյունքում է ձեւավորվելու ՀՀ մատակարարվող բենզինի գինը:

Տնային տնտեսությունների վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի մակարդակը կպայմանավորի պահանջարկը»: