Ինչու Երեւանի քաղաքապետի նախկին խորհրդականը հեռացավ եւ ինչ կապ ունի Հայկ Մարությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Նա քաղաքապետարանում աշխատել է գրեթե մեկ տարի։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ հիմնականում պաշտոններ է զբաղեցրել վարկային կազմակերպություններում, իսկ քաղաքապետարանում աշխատում էր 2019թ. Մայիսից։
Մեր տեղեկություններով, շատերի համար անակնկալ էր նրա հեռանալը քաղաքապետարանից, քանի որ այդ կառույցում եւ առհասարակ Համբարձումյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես բարձրակարգ իրավաբան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հեռանալը Երեւանի քաղաքապետարանից կապ է ունեցել հենց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․ նախկին խորհրդականը պարզապես այլեւս չի ցանկացել աշխատել նրա հետ։
Եվ սա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ քաղաքապետարանի վարչություններից 9-ը ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ եւ ով որեւէ հիմնական պաշտոն է զբաղեցնում, աշխատանքի է ընդունվում, քաղաքապետարանում, ամենաշատը մեկ տարի անց հեռանում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար