Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության վարույթ չի ընդունվել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկացանք Դատական-տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտնել էր, որ հայցվոր կողմը պահանջում է կանխել նրա իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը եւ խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Օրբելյանը հայտնել էր նաեւ, որ միաժամանակ երկու հայց են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության եւ Վարչական դատարան։
Արամ Օրբելյանը նշել էր, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունները, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար