Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Վեհափառ հոր մտածումները քաղաքականացնելը ճիշտ չէ. Կիլիկիո Կաթողիկոսություն

168.am–ը գրում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում օրերս ներկայացված էր նրա խոսքերից մեկը: Գրառումը վերնագրված էր՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՈՂՄԷ ՅՈՐԴՈՐ Ու ԳՆԱՀԱՏԱՆՔ ՄԵՐ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐՈւՆ», որում ասվում էր.

«Այսօր, որեւէ ժամանակէ աւելի Հայ Եկեղեցին ժողովուրդին հետ պէտք է ըլլայ՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքաւորներուն օգնելով եւ ժողովուրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։ Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգիով թրծուեցաք Անթիլիասի մէջ եւ կոչումի խոր գիտակցութեամբ կը ծառայէք։ Մօտէն կը հետեւինք ձեր հովուական աշխատանքներուն։ Բարձրօրէն կը գնահատենք ձեր ծառայական նուիրումը։ Թող մեր Տէրը Քրիստոս վարձահատոյց ըլլայ ձեզի։ Աղօթեցէք մեր ժողովուրդի զաւակներուն համար»։

Արամ Ա կաթողիկոսի այս գրառումը սոցիալական ցանցերում՝ ֆեյսբուքում, շատերը մեկնաբանեցին որպես աջակցություն ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և թիկունքից հարված Ն․Օ․Ս․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին, որի դեմ ՀՀ իշխանությունների ևմերձիշխանական մի շարք ուժերի կողմից կրկին կոշտ արշավ է սկսվել:
Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսԳարեգին Երկրորդի դեմ հեղափոխությունից հետո սա երկրորդ արշավն է, որի առիթը հանդիսացավ այն, որ NEWS.am-ի հետ զրույցում նա մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել.

«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

168.am-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսից գրավոր պարզաբանում էր խնդրել՝ ո՞ւմ էր ուղղված նրա գրառումը, ինչո՞ւ որոշեց նման գրառում կատարել, արդյո՞ք կապ կա վերջին դեպքերի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի՝ News.am-ին տված հարցազրույցի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք․ Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։
Այսօր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Տեղեկատվական գրասենյակի վարիչ Յովակիմ Վրդ. Բանճարճեանի կողմից ստացանք պատասխան-նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Այս առաւօտ, շնորհակալութեամբ ստացայ Ձեր e-mail-ը: Կ՚ուզեմ կարեւորութեամբ Ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ երկու կէտերը.-

1) Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ստեղծուած համաշխարհային տագնապի լոյսին տակ, նման գրառումներ կը կատարէ Facebook-ի ճամբով: Ան յաճախ իր յորդորները ու թելադրութիւնները կը փոխանցէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն, առաջնորդներուն, ազգային իշխանութիւններուն եւ հոգեւորականներուն՝ շեշտելով աղօթքի ու մարդասիրական ծառայութեան ճամբով մեր ժողովուրդին հետ ըլլալու հրամայականը: Նորին Սրբութեան կատարած յորդորներուն ու յիշեցումներուն մաս կը կազմէ նաեւ Ձեր մէջբերած գրութիւնը: Հետեւաբար, ան ո՛չ մէկ կապ ունի Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան հետ: Վեհափառ Հայրապետին խօսքը եւ գործը արեւու լոյսին նման միշտ յստակ եղած են. մեկնաբանութեան ու լուսաբանութեան կարիքը չունին: Հետեւաբար, ՎԵՀԱՓԱՌ ՀՕՐ ՄՏԱԾՈւՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼԸ ՃԻՇԴ ՉԷ՛:

2) Վեհափառ Հայրապետը իր խոր մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանէն ներս ստեղծուած ներկայ կացութեան նկատմամբ: Ինչպէս Նորին Սրբութիւնը յաճախ կը շեշտէ՝ մեզի համար եկեղեցի եւ ժողովուրդ անջատ իրականութիւններ չեն, այլ մէ՛կ ամբողջութիւն են՝ ներքին անքակտելի կապերով իրարու հետ սերտօրէն ընդելուզուած: Արդ, որոշ շրջանակներու կողմէ պահեր ու կացութիւններ օգտագործելով եւ ծրագրուած մօտեցումով Հայ Եկեղեցւոյ դէմ պայքար մղելու փորձը Մեզի համար, վստահ ենք նաեւ մեր ժողովուրդին համար, երբե՛ք ընդունելի չէ։ Ձայնակցելով Հայաստանի Հանրապետութեան նախագահին, Վեհափառ Հայրապետը կոչ կ՚ուղղէ՝ փոխադարձ յարգանքով ու հանդուրժողական ոգիով, ինչպէս նաեւ իրողութիւններն ու հանգամանքները նկատի ունենալով եւ երկխօսութեան ճամբով քննարկելու մեր ազգը, եկեղեցին եւ հայրենիքը դիմագրաւող խնդիրներն ու մարտահրաւէրները: Անհրաժեշտ է, յատկապէս ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, համախմբուիլ մեր ընդհանրական ու գերագոյն արժէքներու ու ձգտումներու շուրջ: Մեր հայրենիքին եւ Սփիւռքի համայնքներուն անվտանգութիւնը առաջնահերթ մտահոգութիւն է Մեզի համար: Յառաջիկայ շաբաթ Ապրիլ 24-ի առիթով մեր ազգային պահանջատիրութեան նկատմամբ մեր հաւաքական յանձնառութեան վերահաստատումը հրամայական է, կը շեշտէ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը:

Թող Աստուած անվտանգ ու ամուր պահէ մեր ազգը, եկեղեցին ու հայրենիքը։
Լաւագոյն մաղթանքներով՝
Յովակիմ Վրդ. Բանճարճեան
Վարիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան
Տեղեկատուական Գրասենեակի
Անթիլիասի
18 Ապրիլ 2020»: