Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Եվ Սասուն Միքայելյանին, եւ Սեֆիլյանին, եւ «Հաց բերողին» այցելել ենք, իսկ Փաշինյանին չի հաջողվել

 

Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի պետական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին՝ խոսել Վեհափառ հայրապետի հորդորի, նախկինում քաղբանտարկյալներին այցելության, Նավասարդ սրբազանի եւ եկեղեցու դեմ արշավի մասին:


– Ի՞նչ եք մտածում վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի հայտարարության շուրջ զարգացումների եւ որոշ պաշտոնյաների արտահայտած կարծիքների ու պահվածքի վերաբերյալ:

– Անկեղծ ասած՝ դժվար է «կարծիք» համարել ՀՀ ԱԺ փոխխոսնակի և Հանրային խորհրդի նախագահի արձագանքը` Վեհափառ Հայրապետի հորդորին․ մարդասիրական խոսքին հակադրվեց մարդատյաց խոսքը։ Անհարգալից արտահայտությունը կարծիք չէ, լպիրշ վերաբերմունքը մարդուն հարիր պահվածք չէ, մանավանդ երբ դրսևորվում է պաշտոնյայի կողմից, որն իրեն Առաքելական եկեղեցու հետևորդ է համարում եւ խոսում է հոգևոր առաջնորդի մասին։ Ցավով պիտի արձանագրեմ, որ պետական որոշ պաշտոնյաներ՝ թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր մարմիններում, այդպես էլ քաղաքական գործիչ չդարձան, առավել ևս՝ պետական գործիչ․ ընդամենը տեղ են զբաղեցնում քաղաքական դաշտում։

Մտահոգիչ է նաև հասարակության այն հատվածի պահվածքը, որն օրնիբուն համացանցում հայհոյախոսում է։ «Ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, ա՛յն է պղծում մարդուն», – ասում է Տեր Հիսուս։ Ինչո՞ւ եք ինքնապղծմամբ փչացնում ձեզ և մեր միասնական մթնոլորտը։

– Դուք Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր պատասխանատուն եք, արդյոք հանդիպե՞լ եք քաղբանտարկյալներին։

– 2011թ․ գարնանը, երբ հոգևոր ծառայության կոչվեցի բանտային ոլորտում, հենց սկզբից, Վեհափառ Հայրապետի ուղիղ ցուցումով, առաջնային կերպով այցելեցի մարտի 1-ի գործով ազատազրկվածներին, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Միակ մարդը, որին չեմ կարողացել տեսնել՝ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ «Արթիկ» ՔԿ հիմնարկ առաջին այցելությանս ժամանակ, երբ ցանկություն հայտնեցի տեսակցել Նիկոլ Փաշինյանին, դեմ առա խոչընդոտի․ հիմնարկի ղեկավարությունն ավելի բարձր ատյանի ցուցումով ինձ առաջարկեց թողնել հաջորդ այցելությանը․ հետագայում արդեն նա ազատ էր արձակվել բանտից։ Ի դեպ, նույն արգելքներին հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, երբ երկու անգամ փորձել է տեսակցել Նիկոլ Փաշինյանի հետ…

«Սասնա ծռերին» ևս այցելել ենք բանտային ոլորտի հոգևոր սպասավորներով։ Այս առումով կուզենայի երկու դրվագ հիշել։ Երբ Սուրբ Ծննդյան օրերին «Արմավիր» ՔԿ հիմնարկում փորձեցի մուտք գործել Ժիրայր Սեֆիլյանի մոտ, ինձ չթույլատրեցին՝ պատճառաբանելով, թե արգելանքի տակ է։ Մինչ այդ տեսակցել էի Վարուժան Ավետիսյանի հետ, որը ևս արգելանքի տակ էր, և երբ հիմնարկի ղեկավարության առաջ բարձրաձայնեցի այս խտրականության մասին, ինձ հասկացրեցին, որ խոչընդոտը գալիս է Հատուկ քննչական ծառայությունից, թեև հետո պարզեցի, որ այդքան էլ այդպես չէր։ Վեհափառ Հայրապետի գործուն միջամտության արդյունքում է միայն, որ հնարավոր եղավ հասնել Ժիրայր Սեֆիլյանին։

Հոգելույս Արթուրին՝ «Հաց բերողին», այցելել ենք և՛ հիվանդանոցում, և՛ բանտում։ Չնայած Արթուրի կողմից մերժողական վերաբերմունքին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը քանիցս այցելել է նրան՝ օգնության առաջարկով։

Այնպես չէ, որ բանտային ոլորտում մեր ծառայությունը հարթ է անցել, անընդհատ բախվել ենք խոչընդոտների: Բայց և այնպես անընդհատ բարձրաձայնել ենք նկատված ապօրինությունների մասին, ի պաշտպանություն բազմաթիվ դատապարտյալների՝ պահանջատեր ենք եղել ոլորտի պատասխանատուներից։ Այս ամենի մասին ազատազրկվածներից շատերը կարող են վկայել։

Եվ այս ամենն իրականացրել ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և զորակցությամբ։ Հիշեցնեմ՝ բանտային հոգևոր ծառայության ներդրման և 27-ամյա գործունեության համար ամբողջությամբ պարտական ենք այսօրվա Հայոց Հայրապետին։ Հավելեմ, որ այսօր էլ չի վերացել խոչընդոտը արգելանքի տակ գտնվող ազատազրկվածներին այցելելու և հոգեխնամ առաքելություն իրականացնելու ճանապարհին։

– Իսկ հետաքրքիր է, եղե՞լ է, որ եկեղեցին, Վեհափառը նրանց վերաբերյալ միջնորդությամբ կամ կոչով հանդես եկած լինեն:

– Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայրենի իշխանություններին և պետական կառույցներին խոսքը հասցնելու մի շարք միջոցներ ունի՝ Վեհափառ Հայրապետի կողմից մասնավոր հանդիպման ժամանակ, հրապարակային հայտարարությամբ և Նախագահի ներման հանձնաժողովին անդամակցությամբ՝ ըստ նպատակահարմարության։ Անձնապես տեղյակ եմ, որ Հայոց Հայրապետը քանիցս դիմել է պետական իշխանություններին, այդ թվում նաև՝ երկրի նախագահին, ցմահ դատապարտյալների խնդիրներով՝ ընդհանուր վերցված, թե առանձին դատապարտյալի (օրինակ՝ լուսահոգի Սողոմոն Քոչարյան, Մհեր Ենոքյան), Մատաղիսի գործով մեղադրվող տղաների համար, «Սասնա ծռերից» որոշ անձանց համար, հնչեղ գործերից Գյումրու նախկին քաղաքապետի փեսայի սպանության գործով ազատազրկված Հարություն Սարգսյանի համար, դերասան Վարդան Պետրոսյանի համար, Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի համար։ Սա այն նվազագույնն է, որից ինքս եմ տեղյակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կալանավորված և դատապարտված անձանց ներելու բազմաքանակ միջնորդություններ է կատարել նախագահի ներման հանձնաժողովին, որի ներկայացուցիչն եմ 2013 թվականից առայսօր։ Ի դեպ, նախկինում հենց Վեհափառ Հայրապետն է եղել նախագահի ներման հանձնաժողովի անդամ, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, և անձամբ է միջնորդությունները ներկայացրել։

Այնպես որ նախկինում շարունակ լռելու մեղադրանքներն անհիմն են, ավելին՝ հանիրավի։ Եվ հետո՝ եթե «Հաց բերողի» նկատմամբ ապօրինություն է կատարվել, ինչպես իրենք են շեշտում, ապա ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում ապօրինության հեղինակները։ Որտե՞ղ են Ժիրայր Սեֆիլյանին ազատությունից ապօրինաբար զրկողները։ Լավ, ասենք, մենք թերացել ենք մեր բարոյական պարտականության մեջ, ինչո՞ւ եք դուք թերանում ձեր իրավական պարտականության մեջ, մեզ էլ մեղադրում նախկինում չբարձրաձայնելու մեջ։ Ուրեմն բացահայտե՛ք այդ անօրինությունները։ Տպավորություն է, թե դատարկախոսությունն ու օդում սուր ճոճելը գործիքակազմ են դարձել քաղաքականության մեջ։ Լրջությունը պահանջում է՝ բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչել են այսօրվա իշխանությունների շուրթերից տարբեր անձանց առնչությամբ, պետք է իրավական հետևանքներ ունենան, այլապես կդիտվեն որպես զրպարտություններ։

– Ձեր կարծիքով, կա՞ արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

– Հայ Եկեղեցու դեմ ամենածանր և ստոր մեղադրանքը պետականության դեմ գործելու միտքն է, որը վերջին օրերին ուրվագծվում է որոշ շրջանակների ծանծաղ ուղեղներում։ Եթե այս միտումը որոշակիանա, ապա կլինի դիմահար ամենամեծ արշավը։ Նավասարդ սրբազանի մեղադրանքի հրապարակայնացումը Վեհափառ Հայրապետի հայտնի կոչի հաջորդ օրը տարակույսի տեղիք է տալիս, որքան էլ որ անհաջող ճիգ գործադրվի հակառակն ապացուցելու, առավել ևս Վեհափառի կոչը նենգաբար դրանով պայմանավորելու։ Աստված մի՛ արասցե, որ արշավ սկսվի Եկեղեցու դեմ, մեզանից ոչ ոք չի շահելու, հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև հակամարտությունն անդառնալի կորուստներով է հղի։

Ձեր այս հարցի շրջանակում անդրադառնամ վերջերս նկատվող զավեշտալի մի երևույթի․ մի շարք պաշտոնյաներ, հատուկ ընդգծելով իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելը, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հակաեկեղեցական հայտարարություններով ու սանձարձակ կեցվածքով։ Սուրբ Ավետարանը կասեր․ «Թող ձեր այոն այո լինի, ոչը՝ ոչ»։

Aravot.am