Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անդրանիկ Քոչարյանի որդու՝ զինծառայությունից տարկետումը տևել է 10 տարի

yerevan.today-ը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բանակում չծառայելու վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։

Այսպես. մենք գրել էինք, որ Լևոն Անդրանիկի Քոչարյանը, 2019թ. հունիսի 16-ին ավարտելով ասպիրանտուրան, միանգամից թեկնածուական ատենախոսություն չի պաշտպանել, ուստի ենթակա է եղել պարտադիր ժամկետային զորակոչի։ Սակայն նա երկու զորակոչ բաց է թողել, որից 8 ամիս հետո՝ 2020 թվականի փետրվարի 20-ին, պաշտպանել է ատենախոսությունը։

Մենք հարցում էինք ուղարկել պաշտպանության նախարարություն, թե ինչ հիմքով է որ տվյալ անձը չի զորակոչվել, եթե նա արդեն օգտվել է բոլոր կրթական տարկետումներից։ ՊՆ-ն չէր տալիս հիմքը՝ երկու հարցմանն էլ ի պատասխան հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ Սակայն ՊՆ-ն նախկինում նույնաբովանդակ այլ հարցումներին՝ ուղղված նախկին պաշտոնյաների զավակներին, տալիս էր բավականին մանրամասն տեղեկատվություն։

Նկատելով այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր՝ հրապարակեցինք հոդվածը՝ միաժամանակ մեկ այլ հարցում ուղարկելով ՊՆ և հրապարակած հոդվածն ուղարկելով դատախազություն՝ փաստերի ուսումնասիրման համար՝ որպես հնարավոր հանցագործության մասին հաղորդում։

Եվ ահա Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ. «Լևոն Քոչարյանը 2010-2019 թվականներին ունեցել է ուուսումնական տարկետում, ընդ որում, վերջինը ստացել է 2016 թվականին՝ երեք տարի ժամկետով՝ ուսումնառության համար։ 2019թ. երկրորդ և 2020 թվականի առաջին զորակոչի ընթացքում ստացել է տարկետում, յուրաքանչյուրը՝ 5 ամիս ժամկետով, առողջական վիճակի հետ կապված։ Առաջիկա զորակոչի ընթացքում Լևոն Քոչարյանը ենթակա է զորակոչի»։

Մեր հարցին՝ երբ նա ստացել է կրթական տարկետում, այդ ժամանակ արդեն ունեցե՞լ է առողջական խնդիր, պատասխանեցին, որ նրան մինչ առողջական վիճակով պայմանավորված տարկետում տրամադրելը, տրվել է կրթական տարկետում։

Այսքանը։

Իհարկե՝ շատ ավելի լավ կլիներ, որ Պաշտպանության նախարարությունը հենց առաջին հարցման ժամանակ տար այս պատասխանը, ոչ թե հոդվածը հրապարակելուց հետո։ Ինչևէ, հուսով ենք` հետագայում ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հետ: Իսկ այս պատմության վերաբերյալ մութ հարցերը դեռ մնում են բաց։

Ըստ ամենայնի, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլական ղեկավարի որդու մոտ առողջական խնդիրն ի հայտ է եկել հենց ուսման հիմքով տարկետման ավարտից անմիջապես հետո, ենթադրվում է, մինչև որ կարողանա պաշտպանել թեկնածուական ատենախոսություն և բանակում ծառայությունից ազատվի մեկընդմիշտ։

Չենք կարող սա պնդել, քանի որ մենք պաշտոնապես չունենք հիմքը, թե առողջական ի՞նչ խնդիր է ի հայտ եկել, ե՞րբ և ինչպե՞ս է բուժվել, ի՞նչ պայմաններում, տևողությամբ և այլն։ Մի տեսակ երկնքից իջած պարգևի է նմանվում, որ Անդրանիկ Քոչարյանի որդին հենց այն ժամանակ, երբ նրան խիստ անհրաժեշտ էր 8 ամսվա տարկետում, ձեռք բերեց առողջական խնդիր և դրա հիմքով տարկետում ստացավ, ու այնքան, որ բավարարեց մինչ ատենախոսությունը պաշտպանելը։

Մեկ անգամ ևս նկարագրեմ պատկերը. Անդրանիկ Քոչարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն է: Ազգային Ժողովը վերահսկում է Կառավարության աշխատանքները, հաստատում կամ ոչ նրանց նախաձեռնած օրինագծերը, որոնցով իրենք աշխատում են: Հաստատում կամ փոփոխել են տալիս բյուջեյի նախագծերը, և երբ ամեն ոլորտ որևէ կերպ առնչվում է խորհրդարանի հետ, այդ ամենը անցնում, վերասկվում և հաստատվում է համապատասխան հանձնաժողովի կողմից: Այս դեպքում Դավիթ Տոնոյանի ղեկավարած գերատեսչությունն ուղղիղ կախում ունի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից: Պատկերացրեցի՞ք: Այդ հանձնաժողովի և հիմնականում՝ իր ղեկավարի հետ տարվա ընթացքում շփվում են ՊՆ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարար Տոնոյանը: Թղթեր են տանում-բերում, առաջարկներ անում, հանձնաժողովն էլ դա քննարկում է, եզրակացություն տալիս՝ դրական կամ բացասական: Պարզ է, չէ՞: Ստացվեց, որ այն նախարարությունից, որին ամբողջ տարվա ընթացքում վերահսկում է Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը, նույն Քոչարյան Անդրանիկին մեկ օր մի բան է պետք գալիս, ու այդ պետք եղածը արվում է: Ընդ որում կրկնակի:

Դեռևս այս ամենը, ինչ նկարագրում ենք, որոշակի փաստերի համադրման արդյունքի մեկնաբանություն է: Որովհետև որպիսզի մեր և հանրության կասկածները փարատվեն, այլևս անհրաժեշտ է հրապարակել այնպիսի անհերքելի ապացույցներ, որ Լևոն Անդրանիկի Քոչարյանի զինակոչվելը իրոք անհնարին է եղել, ՊՆ-ն ուզած-չուզած տարկետում է տվել:

Այստեղ ուշագրավ է մեկ այլ բան ևս, Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 17-ին մեր լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է որդին երկու անգամ բաց թողել զորակոչը, որևէ առողջական խնդրի մասին չի նշում, այլ ասում է՝ «Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել»։ Փաստացի, նա ասպիրանտուրան ավարտելուց հետո թեզ չի պաշտպանել, իսկ առողջական խնդիրների վերաբերյալ հայրը պետք է որ իմացած լիներ։ Եվ եթե այդքան ազնիվ եք, լրագրողը հարց է տալիս, ինչու՞ եք կիսատ նկարագրում իրականությունը, պիտակավորում, շեղում թեմայից, տանում ընտանեկան դաշտ. ասե՛ք, գիտե՞ք, երբ ավարտեց, մի այսպիսի առողջական վիճակում հայտնվեց, ռազմաբժշկական հանձնաժողովը թույլ չտվեց գնա բանակ, էլի տարկետում տվեցին, 5 ամիս անց՝ էլի նույնը... շատ էր ուզում։ Ես ավելի շատ էի ուզում որ գնար ծառայելու, ավա՜ղ՝ չստացվեց:

Ի պատասխան ՊՆ-ի, թե Լևոն Քոչարյանն առաջիկա զորակոչի ընթացքում ենթակա է զորակոչի, միանգամից ասենք, որ հույս չունենաք։ ԲՈԿ-ը կհաստատի Լևոն Քոչարյանի ատենախոսությունը, իսկ եթե հաստատումը ձգձգի, երիտասարդի մոտ, ամենայն հավանականությամբ, ի հայտ կգա ևս մեկ այնպիսի առողջական խնդիր, որ արժանի կլինի տարկետում տալու։ Չնայած՝ ոչ, արդեն էս մասով հանրային աղմուկ կա, կհաստատի՛ ԲՈԿ-ը: Նա Քոչարյան Անդոյի որդին է։

Մեզ հաջողվեց փաստաթղթերով հետաքննել այսքանը, մյուս մասը, դատախազության ուսումնասիրության ենթակա է, որով պետք է շահագրգռված լինի կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղող իշխանությունը։

Վերջում ուզում ենք մեջբերել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, որը նա արտասանել է 2018թ. հուլիսի 7-ին. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ մեկը կխուսափի ծառայությունից»:

Հուսանք։

Հ.Գ. Երբ Նիկոլ Փաշինյանի որդին պետք է զորակոչվեր բանակ, ինչոր մեկը կասկածո՞ւմ է, որ կարող էին էդպիսի մի բան էլ Աշոտի համար մտածել, հերթով տարկետումներ տային, վերջում էլ տղան թեկնածուական պաշտպաներ ու ծնողներն ասեին՝ դե ամեն բան օրենքով է եղել: Բայց չարեցին՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենը դժվար կլինի պատշաճ հիմնավորել, ապացուցել և մարսել՝ առանց վականիշի վրա մեծ բիծ թողնելու: Կամ միգուցե չարեցին որովհետև, չէին էլ պատրաստվում կամ՝ որովհետև Փաշինյան ընտանիքը գրեթե միակն է, որի համար որդու զինծառայությունը երկամյա գովազդային հոլովակ է։ Չկա այլ ընտանիք, որը զավակի զինծառայությունը նման կարգի գովազդ է անում։ Ինչևէ, վարչապետի որդու դեպքում զարտուղի ճանապարհներ չմտածվեցին, և Անդրանիկ Քոչարյանը պարտավոր է այդ ամենի բացատրությունը տալ, մինչ բացատրություններ պահանջելը բանակի գեներալներից՝ Ապրիլյան պատերազմի թեմայով։ Իսկ Գլխավոր դատախազությունը հուսով ենք կքննի և մասնագիտական բոլոր հարցերի պատասխանները կտրվեն՝ իրենց իրավական գնահատականներով:

yerevan.today