Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Պարգեւավճարների երկրում Նոյեմբերյանի անասնաբույժները աշխատում են առանց աշխատավարձի

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի անասնաբույժները հունվարից սկսած մինչ օրս աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին նրանք ահազանգել են Yerkir.am-ին:

Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմից այս խնդրի առնչությամբ պարզաբանեցին, որ անասնաբույժները մինչ օրս չեն եղել իրենց հաստիքացուցակում, և վերջիններիս հետ պայմանագրերը կնքվել են միայն օրեր առաջ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ավագանու մարտի 30-ի նիստի որոշմամբ։ Այդպիսով՝ 8 գյուղ և մեկ քաղաք ընդգրկող խոշորացված համայնքի 8 անասնաբույժները ապրիլի 1-ից սկսած, որպես համայնքային անասնաբույժներ, վճարվելու են համայնքի բյուջեից։

Դիմեցինք մարզի գլխավոր համաճարակաբան Նորիկ Գիշյանին, ով հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկությունը և հայտնեց ուշագրավ այլ մանրամասներ։

Պարզվում է՝ Նոյեմբերյանի նախկին շրջանի մյուս երկու խոշորացված համայնքներից՝ Կողբը, օրինակ, անասնաբույժներին վճարում է իր բյուջեից դեռ 2007 թվականից սկսած, Կողբի անասնաբույժները մինչ 2019 թվականի տարեվերջ աշխատավարձ են ստացել նաև անցյալ տարի լուծարված «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում։

Երրորդ խոշորացված համայնքը՝ Այրումը, չի հետևել Կողբի օրինակին, և Այրումի անասնաբույժներն իրենց աշխատավարձը մինչ 2019 թվականի տարեվերջ ստացել են վերոհիշյալ լուծարված ՊՈԱԿ-ից։

Նույնկերպ, փաստորեն, մինչ անցյալ տարեվերջ այս ՊՈԱԿ-ից են ստացել իրենց աշխատավարձը Նոյեմբերյանի խոշորացված համայնքի անասնաբույժները։

Ըստ մարզի գլխավոր համաճարակաբանի, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո կառավարությունում քննարկվել և որոշում է ընդունվել նոր՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմավորման մասին, և այժմ ընթանում է վերոհիշյալ ՊՈԱԿ-ում անասնաբույժների գրանցման և աշխատանքների կազմակերպման փուլը։

Իսկ մինչ նոր ՊՈԱԿ-ի կազմավորումը՝ Տավուշի մարզի՝ նախկին ՊՈԱԿ-ից իրենց աշխատավարձերն ստացող անասնաբույժներն ու համաճարակաբանները, փաստորեն, արդեն 4 ամիս է, ինչ որևէ տեղից աշխատավարձ չեն ստացել։

Արդա՞ր է դա՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի տեղակալի գործավարը ապրիլ ամսին ստացել է 300.667 դրամ պարգևավճար, իսկ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակը՝ 560.000 դրամ, Գիշյանը համեստորեն լռեց, քիչ անց՝ պատասխանեց, որ իրենք համաճարակաբանները հունվարից սկսած իրենց չստացած աշխատավարձերը կստանան, իսկ անասնաբույժները կստանան միայն մարտից սկսած։ Կստանան, սակայն հայտնի չէ՝ թե երբ։

Ստացվում է՝ գոնե անասնաբույժները հունվար-փետրվարին ձրի՞ են աշխատել, արդա՞ր է դա՝ հարցին՝ Գիշյանը փորձեց կրկին համեստորեն հիմնավորել, որ պատվաստանյութ չի եղել, քանի որ ՊՈԱԿ չի եղել, և անասնաբույժների պայմանագրերը կնքվել են մարտից։

Փորձեցինք հասկանալ՝ թե այդ ի՞նչ գումարների մասին է խոսքը, որ կառավարությունը զլանում է վճարել Նոյեմբերյանի երեք խոշորացված համայնքների անասնաբույժների հունվար-փետրվար ամիսներին տրվելիք աշխատավարձը։ Պարզեցինք հետևյալը. 3 համայնքները միասին ունեն 11 անասնաբույժ, յուրաքանչյուրին վճարվել է ըստ կատարած աշխատանքի՝ յուրաքանչյուր անասունի դիմաց 150 դրամ (պետական վճարները հանած՝ 114,5 դրամ)։ Միջինացված՝ յուրաքանչյուր անասնաբույժի աշխատավարձը տատանվել է 100.000 դրամի սահմաններում։ Այսինքն՝ կառավարությունը արդեն լուծարված ՊՈԱԿ-ի միջոցով նախկինում ամսական Նոյեմբերյանի տարածաշրջանի 11 անասնաբույժների համար վճարել է ընդամենը 1.100.000 դրամի սահմաններում ընդանուր գումար։

Ի՞նչ է ստացվում։ Գյուղատնտեսության նախարարության կրճատման և գործառույթների վերաբաշխման գործընթացը կառավարությունը ձախողել է, արդյունքում՝ ոլորտում քաոս է։ Գյուղատնտեսական ոլորտը ռազմավարական ճյուղ հայտարարած կառավարության խոսքերը փուչիկ են, վկա՝ այն փաստը, որ կառավարությունը վերափոխումների «արանքում» զլանում է անգամ վճարել մարզային անասնաբույժների առանց այն էլ խղճուկ աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ վերջիններս իբր այդ երկու ամիսները չեն աշխատել։

Իհարկե գնդակների տարափի տակ ապրող և մաքառող անասնաբույժներին չեն վճարի ընդամենը 100.000 դրամ, որպեսզի ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը աշխատանքի չներկայանալով ստանա շուրջ 800.000 դրամ աշխատավարձ, հարյուրավոր լիտրերի բենզինի կտրոններ, պետական ծառայողական մեքենա և այլն։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: