Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Նամակներ` ինքնամեկուսացումից-1. Սթափվեք, տղեք, Վեհափառն օծյալ է, իսկ դուք ընդամենը նշանակված եք ձեր շեֆի կողմից

hraparak.am-ը գրում է. «Հարգելի Արմինե, անսալով hանրապետության պարետի որոշմանը, որպես երկրի օրինապահ քաղաքացի` ինքնամեկուսացված եմ իմ տանը եւ չկարողանալով այցելել խմբագրություն՝ որոշեցի նամակով ներկայացնել ասելիքս։

Այս մի ամսվա ընթացքում գրելու-ասելու շատ բան ունեմ, բայց նամակիս պատճառը վերջերս իշխանավորների կողմից տարածված մի սահմռկեցուցիչ հայտարարությունն է․ տրտում եմ ու վիրավորված՝ որպես հայ քրիստոնյա, եւ գիրս տրտմության մասին է․․․ Նորին Սուրբ Օծություն Վեհափառ Հայրապետի հնչեցրած քրիստոնեական գթասրտությամբ հորդորի առիթով։
Ինչ էր ասում Վեհափառը․ ընդամենը օրհնում եւ քրիստոնեական գթասրտության խոսքով փարատում-մխիթարում էր համաճարակի հետեւանքով ցավի դեմ մենակ մնացած հայ հավատացյալին՝ հընթացս հիշելով նաեւ անազատության մեջ գտնվող եւ առողջական խնդիրներ ունեցող հանրապետության երկրորդ նախագահին։

Վեհափառը՝ մեր Սուրբ Եկեղեցու Հովվապետը, ազատ է իր աստվածահաճո քարոզներում եւ պարտավոր չէ որեւէ մեկի կարծիքը հարցնել։ Նրա բերանով մեզ հետ Քրիստոսն է խոսում։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր անհավատ են, բայց դա իրենց խնդիրն է, չէ՞ որ Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով։ Եվ եթե այդ չնչհավատ մարդկանցից մեկը խոսեր Վեհափառի դեմ, ես չէի էլ նկատի, բայց եթե գահակալի դեմ խոսում են իշխանավորները, դա անհնարին է չնկատել ու չվիրավորվել մեր ազգային Սուրբ Եկեղեցու համար։ Գուցե այդ իշխանավորներն էլ են չնչհավատ՝ չգիտեմ։
Սիրելի Արմինե, մի առիթով ասել եմ, որ վկայող եմ։ Կյանքս այնպես է ընթացել, որ երկու անգամ պատիվ եմ ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրող հանձնաժողովի անդամ ընտրվել։

Այսօր ոչ ոք չի հիշատակում, բայց չեմ կարծում, որ չհիշեն, թե ինչ տեղի ունեցավ առաջին ընտրությանների ժամանակ։ Փակ քվեարկությունից հետո, որ ընթանում էր դռնփակ Մայր Տաճարում, քվեարկվող Սուրբ Հայրերից երկուսը շատ ձայն հավաքեցին, գրեթե հավասար՝ Երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը եւ Գարեգին Սրբազանը, ով այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն էր։ Հետաքրքիրն այն էր, որ ՀՀՇ-ի այդ շրջանի իշխանավորները շատ էին ցանկանում, որ Կաթողիկոս ընտրվի Գարեգին Ա Վեհափառը՝ ունենալով մի տարաշխարհիկ ծրագիր՝ այդ ճանապարհով միավորել Էջմիածինն ու Անթիլիասը, ինչը, իմ կարծիքով, սխալ էր, հիմա էլ եմ մտածում, որ սխալ է։ Եվ երբ դռնփակ Մայր Տաճարում հայտարարվեց ընտրության երկրորդ փուլը, Գարեգին Սրբազանը ոտքի կանգնեց, մոտեցավ խորանին եւ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է Օծյալ Կաթողիկոսի հետ քվեարկվել, ու մոտենալով՝ խոնարհվեց Գարեգին Առաջինի առջեւ, համբուրեց նրա աջը եւ շնորհավորեց․ դա հուզիչ ու անսովոր տեսարան էր, բոլորը հիացած էին Գարեգին Սրբազանի աստվածահաճո վարքով, շատերի աչքերը լցվեցին․․․

Հիմա հուզմունքով վերհիշելով այդ աննախադեպ տեսարանը՝ ցավով մտածում եմ, թե ինչու Գարեգին Բ-ի այդ օրվա աստվածահաճո ու ազգահաճո քայլն օրինակ չդարձավ մեր իշխանավորներին։ Եվ այս վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցավ հազարամյակների մեր պատմության մեջ չեղած-չտեսնված մի իրավիճակ, երբ ցանկացած իշխանավոր իրեն թույլ է տալիս հոխորտալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ ամենանսեմ խոսքերով․․․
Սթափվեք, տղեք, կանգ առեք, Վեհափառն օծյալ է աստվածային եւ համահայկական հոգեւոր մյուռոնով, իսկ դուք ընդամենը նշանակված եք ձեր շեֆի կողմից։

Եվ եթե թյուրիմացաբար ձեզ համարում եք անպարտելի, ամենակարող ու չեք վախենում մարդուց, քանի որ ձեր կարծիքով ձեր դեմ խաղ չկա՝ գոնե երկյուղեք Աստծուց։ Եվ հիշեք, որ մի օր պատասխան եք տալու եւ այդ պատասխանն այս կյանքում եք տալու։
ՀԳ․ Այս տողերը գրելով դիոգենեսյան իմ տակառից՝ ուզում եմ առիթն օգտագործել եւ շնորհակալություն հայտնել հայոց բժիշկներին, լրագրողներին եւ ոստիկաններին հայոց։

Հարգանքներով՝ Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

hraparak.am