Իջևանում դպրոցից փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը
Իջևանում դպրոցից փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ապրիլի լույս 14-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնել են Իջևանի դպրոցներից մեկը։ Տեղում պարզվել է, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կասկածվողների ինքնությունը։ Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար