Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

ԱԺ նախագահը՝ պարգևավճարների մասին

«Վճարման տարբեր սանդղակներ կան, կարող եմ նաև մասնավոր ընկերություններում աշխատելու իմ փորձից կիսվել: Առհասարակ սա աշխարհում սկզբունք է՝ վարձատրության չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով: Որքան շատ բան է կախված այս մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա պետական համակարգում՝ այդ պատասխանատվության աստիճանով պայմանավորված, կա վճարման սանդղակ:

Կա նաև մեդալի հակառակ կողմը, կա իրողություն, որ անապահով խավի որոշակի համամասնություն կա մեր հասարակության մեջ, և չի կարելի չոր ասել, որ, եթե պատասխանատվության չափը շատ է, ուրեմն պետք է ստանա, օրինակ, 10 մլն դրամ, և կենսաթոշակառուն ստանա 30 հազար դրամ: Բայց կրկնում եմ՝ մենք չեն կարող անտեսել իմ նշած հանգամանքը, որ մարդկանց պատասխանատվությունը շատ է, և նրանք պետք է բարձր վճարվեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին:

Ըստ նրա՝ իր նշած հանագամանքը հատկապես ցայտուն է գործադիր մարմնի դեպքում, երբ խոսքը վերաբերում է բարձր պրոֆեսիոնալություն ունեցող կադրերին, քանի որ օրինաչափ է, երբ նման կադրերը ստանան այնքան գումար, որքան ստանում էին մասնավոր հատվածում աշխատելու ժամանակ: Դիտարկմանը, որ հեղափոխությունը խոսում էր նվիրյալների մասին, Արարատ Միրզոյանը նշեց, որ առանց նվիրյալների չի կարող լինել, քանի որ ամեն ինչ խարսխված է նաև արժեքների վրա, ծառայելու պատրաստակամության վրա, և առանց նվիրյալ լինելու՝ չեն կարող ծառայել:

«Բայց միևնույն ժամանակ՝ չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ, այդ նույն ծառայողը պետք է իմանա, որ չունի այս կամ այն կենցաղային խնդիրները, պետք է իմանա, որ արժանապատիվ վճարվում է, քանի որ ինչ-որ պահի կարող է ասել, որ գնա մասնավոր հատվածում ծառայի: Նաև պետք է նկատեք, որ, եթե տեսնում են, որ չի բարձրացվում բուժաշխատողի, ուսուցչի, ոստիկանի աշխատավարձը, և դա արվում է միայն պաշտոնյաների դեպքում, ապա այստեղ շատ մեծ խնդիր կլինի, բայց մենք տեսնում ենք, որ արվում ենք քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա նաև հավելեց, որ մինչև 1995 թվականի Սահմանադրությունը պատգամավորը պրոֆեսիոնալ չի եղել, այսինքն՝ մարդը կարողացել է ինչ-որ տեղ աշխատել, իսկ ԱԺ նիստերի օրերին եկել ու մասնակցել է քննարկումներին, հետագայում որոշվել է, որ պատգամավոը պետք է զբաղվի պրոֆեսիոնալ գործունեությամբ:

«Ժողովուրդ ջան, հիմա ծառայությունը՝ ծառայություն, բայց ինչ-որ մեկն այժմ ունի հիպոթեքային վարկ, այս խորհրդարանի կազմի պատգամավորներն այն մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, այլ եկամուտներ, նրանք այստեղ առավոտից երեկո աշխատում են, անում են քայլեր, որպեսզի այս ու այն ոլորտում կյանքը լավացնեն, ինչի համար էլ վճարվում են: Կա օրենքով սահմանված աշխատավարձ և բյուջեով նախատեսված 30 տոկոսի չափով պարգևավճար, որը ստանում են ԱԺ 700 աշխատակիցներ»,- շեշտեց նա:

Հարցին՝ ավելի լավ չի՞ լինի, եթե պարգևավճարների փոխարեն՝ լինի ֆիքսված աշխատավարձ, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ նման միտք էլ կա: «Մենք ֆորմալացնելու ենք այն, ինչ կա, դրանից չի պակասելու պարգևավճարը, կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն գալու, եկամուտը նույնն է լինելու, ուղղակի պարգևավճարը փոխվելու է և գրվելու է աշխատավարձ»,- եզրափակեց նա: