Պատային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պատային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանը քիչ-քիչ կորցնում է իրավիճակի վերահսկողությունը: Մարզերում իրավիճակը կատաստրոֆիկ է` մարդիկ այլեւս չեն կարողանում գոյատեւել, օրվա հացի խնդիրը կարող է ամեն վայրկյան տնտեսական կոլապսի, սոցիալական բունտի վերածվել եւ ինչ-որ պահի պայթել:
Կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել պիկին, Փաշինյանի «գյուտը», թե «ջարդել ենք կորոնավիրուսի ողնաշարը», արտակարգ ռեժիմին լուրջ չվերաբերվելու հիմք է դարձել. փողոցները լի են մարդկանցով, ինչն էլ վարակի երկրորդ հուժկու ալիք է առաջացնելու, ինչին այս իշխանությունները դիմակայել անկարող են:
Իսկ արտակարգ ռեժիմի ավարտից հետո, Փաշինյանն ստիպված է կլինի շարունակել ՍԴ անդամներին «նվիրված» հանրաքվեի քարոզարշավը, ինչը ամենասուրն է այս ողջ պատմության մեջ, քանզի պնդում կա, որ հանրաքվեն դառնալու է այս իշխանությունների գերեզմանափորը, ու նաեւ այդ պատճառով է Փաշինյանը նոր «կինո» ու խաչակրաց արշավանք սկսել հայ առաքելակամ եկեղեցու եւ Վեհափառի դեմ, որպեսզի «պողոսները» տեսարանների պակաս չունենան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար