Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Պարտաճանաչ և պատրաստակամ ուսուցիչներ. «Գերմիոնայում» ամեն ինչ արվում է, որ երեխաները հետ չմնան ծրագրից

Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Գերմիոնա» կրթական համալիրը երեխաների առջև իր հյուրընկալ դռներն է բացել 2006 թվականից: Կրթահամալիրը կրում է «Հարի Փոթեր» ֆիլմի գեղեցկուհի, խելամիտ, ընկերասեր Գերմիոնայի անունը։ Այստեղ սեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխաները ստանան անհրաժեշտ գիտելիքներ, իսկ ուսումնական մեթոդը լինի մատչելի: Կենտրոնում տարվում են նպատակամետ աշխատանքներ՝ ուղղված երեխաների ընդունակությունների բացահայտմանը և խթանմանը: Կրթահամալիրում գործում են տարրականից մինչև ավագ դասարաններ: Այստեղ առաջնորդվում են հիմնական հանրակրթական ծրագրով, մի տարբերությամբ՝ այստեղ ուսուցիչներն աշխատում են ավելի փոքր խմբերում՝ նախատեսված 12 երեխայի համար, ինչի շնորհիվ մթնոլորտն ավելի ջերմ է: Այժմ՝ ստեղծված իրավիճակից ելելով, «Գերմիոնան» ժամանակավորապես անցել է հեռավար ուսուցման մեթոդին։ Կրթահամալիրի հիմնադիր Թամարա Հարությունյանի խոսքով՝ մինչև օրենքի դուրս գալն իրենք արդեն կազմակերպել և սկսել էին հեռավար ուսուցումը։ «Գերմիոնայի» սաները հեռավար ուսուցման շնորհիվ հետ չեն մնում ծրագրից, իսկ ուսուցիչներն ամեն ինչ անում են, որ դասերն անցնեն արդյունավետ և հետաքրքիր ձևաչափով։ «Ես անչափ շնորհակալ եմ իմ ուսուցիչներից, որ իրենք շատ արագ կազմակերպեցին այդ ամենը։ Յուրաքանչյուրն իր առարկայի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Ամենայն լրջությամբ են մոտեցել և՛ երեխաները, և՛ ծնողները, իսկ ուսուցիչների մասին խոսք անգամ չկա։»,- ասում է «Գերմիոնայի» տնօրենը, այնուհետև ավելացնում, որ ինքն անձամբ կա հեռավար ուսուցման բոլոր խմբերում և պարբերաբար հետևում է դասապրոցեսներին։ Երեխաները, հեռավար ուսուցման շրջանակներում, շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև՝ այդիսկ պատճառով «Գերմիոնայում» պարապում են հիմնական առարկաները՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, անգլերեն, ռուսերեն, պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն, իսկ քննական դասարանի աշակերտների հետ ուսուցիչները պարապում են քննական թեստերը։ Առաջին դասարանցիների հետ դասերը հարմարեցվում են ծնողների հետ, քանի որ երեխաները հիմնականում օգտվում են ծնողների հեռախոսներից կամ համակարգիչներից։ «Գերմիոնայում» առաջին դասարանցիների հետ անհատապես է դասերն անցկացվում։ Դրա մասին են վկայում և՛ ուսուցիչները, և՛ տնօրենը, և՛ երեխաների ծնողները։ Տնօրենի խոսքով ուսուցիչն անհատապես կապ է հաստատում երեխայի հետ և դասապրոցեսն ընթանում է անհատական ուսուցմամբ։ Հեռավար ուսուցումը շատ լավ առիթ է նաև երեխաների ծնողների համար, որովհետև ստացվում է, որ յուրաքանչյուր դաս բաց դաս է, որտեղ ներկա են գտնվում և՛ ծնողները, և՛ տատիկները, և՛ պապիկները։ Նրանք տեսնում են, թե որքան հսկայական աշխատանք են կատարում «Գերմիոնայի» ուսուցիչները, իսկ արձագանքն, իհարկե, դրական է։ Մանկավարժ Սուսաննա Գուլիկյանը մտահոգ լինելով ստեծված իրավիճակով, նշում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի երեխաները մինչև ուսումնական տարվա ավարտը կարողանան հասցնեն առավելագույնը։ «Յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես պետք է աշխատել, եթե խմբով աշխատենք արդյունք չի լինի, որովհետև նրանք փոքր են՝ մեկը լսում է, մեկը ոչ, իսկ անհատական աշխատելու դեպքում՝ երեխայի ուշադրությունը միայն ուսուցչի վրա է» ,- վստահեցնում է տիկին Գուլիկյանը։ Նա ասում է, որ առաջին դասարանցիների հետ տառերն արդեն ավարտել են։ Դասի ընթացքում կարդում են, կատարում են վրելուծություն, բանավոր հնչյունային և ուղղագրական աշխատանք և այլն։ Տիկին Գուլիկյանը վստահեցնում է , որ երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ են աշխատում։ Բայց նաև նշում է, որ իր կարծիքով սա էլ է ժամանակավոր, քանի որ երեխաները շուտով այս մեթոդից էլ կհոգնեն։ Բարձր դասարանցիների հետ դասապրոցեսն, օրվա ընթացքում, իրականցվում է 4 ժամ տևողությամբ, որպեսզի երեխաները երկար չնստեն համակարգիչների առջև, իսկ մնացած ժամերը տեղափովում է շաբաթ օրը՝ էլի ուսուցիչների պատրաստակամության արդյունքում։ Տնօրենը վստահեցնում է, որ չնայած այս իրավիճակին՝ ոչ ոք չի տրտնջում և չի դժգոհում, յուրաքանչյուրը մեծ հաճույքով և պատրաստակամությամբ անում է այն, ինչն իրենցից կախված է։ Տնօրենի խոսքով՝ կա օնլայն, հեռավար դասացուցակ և ուսուցիչներն ամեն օր՝ 10-ից մինչև 19։00-ն իրենց աշխատանքն են կատարում այս ռեժիմով։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի երեխան հետ չմնա ծրագրից։ Այն չի զիջում դպրոցում անցկացված դասերից, որովհետև ուսուցիչներն այսպես էլ նույն աշխատանքն են կատարում՝ ավելի հետևողական ձևով։ «Գերմիոնա» կրթահամալիրում ուսման վարձավճարի փոփոխություն չի սպասվում։ Տնօրեն Թամարա Հարությունյանն ասում է, որ իրենց մոտ վարձավճարները բավակական մատչելի են և նրանք որոշել էին փոքր ինչ գնային փոփոխություն անել, սակայն երկրում տիրող իրավիճակից ելնելով վարձավճարը չի թանկանա։ Ծնողներից մեկը՝ Անահիտ Գևորգյանը, ևս փաստում է, որ կրթահամալիրը շատ կարճ ժամանակում կազմակերպեց հեռավար ուսուցումը։ «Շատ գոհ եմ ուսուցիչներից։ Պարտաճանաչ զանգում և հետևում են դասերի ընթացքին, նույնիսկ դասերը երկարացնելու կարիք չկա»։ Նա ասում է, որ հետևում է դասերի ընթացքին և կարող է ասել, որ «Գերմիոնայի» ուսուցիչներն իսկական հերոսներ են ՝ պարտաճանաչ են և ուշադիր։ Առաջին դասարանի աշակերտուհի Լուսինե Գրիգորյանի մայրը ևս հիացած է ուսուցչուհու կատարած աշխատանքից՝ նշելով, որ նա մեծ եռանդ է ներդնում երեխայի ուսուցման համար։ Ասում է, որ ուսուցիչը դասից դուրս այնքան ինֆորմացիա է տալիս երեխային, որ վերջինս չի հասցնում ձանձրանալ դասի ընթացքում։ Ասում է, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում երեխայի հանդեպ և, երբ երեխան որևէ առարկայից ավելի թույլ է, ուսուցիչներն ավելի երկար ժամանակ են անցկացնում հենց այդ առարկայի դասավանդման վրա և տալիս են լրացուցիչ հանձնարարություններ։ Իրականում երեխաները հոգնում են այս մեթոդից, բայց դրա հետ մեկտեղ մեծ ոգևորություն և հետաքրքրություն են ցուցաբերում դասերի ժամանակ։ Նրանք ասում են, որ հեռավար ուսուցումն ունի իր դրական և բացասական կողմերը։ Անահիտ Գևորգյանն ասում է, որ համակարգչի մոտ շատ նստելը հետագայում կազդի երեխաների առողջության վրա, ինչպես նաև այն խնդիր է առաջանցում ընդգրկվել հասրարակության մեջ՝ խոսքի և շփման առումով, որը, ըստ նրա, դասերից շատ ավելի կարևոր է։ «Դպրոցները համակարգային փոփոխություն են պահանջում։ Պետք է ավելի շատ անհատ զարգացնել, թողնել, որ տվյալ խնդրի լուծումը երեխան տա, իր կարծիքը և տեսակետն արտահայտի, իսկ օնլայն վիճակն այդ հնարավորությունը չի տալիս»։ Ասում է, որ երեխաները տխրում են հեռավար ուսուցումից և այժմ երանի են տալիս, որ կրկին դպրոց գնան և սկսում են հասկանալ, որ շփումն է կարևոր։ Սակայն վստահեցնում է նաև, որ ամեն ինչ համակարգված է և կանոնակարգված՝ և՛ երեխայի, և՛ ուսուցիչներ կողմից։ Դրական կողմերի մասին ևս խոսեց Անահիտ Գևորգյանը՝ ասելով, որ դրականն ավելի շատ է հեռավար ուսուցման համար, քանի որ աշխարհի բոլոր հայտնի ԲՈՒՀ-երն ունեն օնլայն ուսուցումներ։ Դրական է, որովհետև, եթե կա երեխա, որն, օրինակ, ինչ-ինչ խնդիրերից ելնելով կարող է բացակայել դասից, հեռավար ուսուցման շնորհիվ կարող է մշտապես ներկա լինել և բաց չթողնել դասերը։ Ծնողի կարծիքով կրթական ոլորտում դեռևս պետք է շատ փոփոխությոններ արվի և բաց տեղերը լրացվի։ Սակայն նշում է, որ այսօր ուսուցիչներն ազգանվեր գործ են անում, բայց փոխարենը՝ շատ քիչ են վարձատրվում։ «Եթե ուզում ես ազգիդ ապագան լավ լինի պետք է բարձր վարձատրես քո երկրի ուսուցչին, զինվորին և բժշկին, քանի որ 3-ի գործն էլ ազգանվեր գործեր են տվյալ երկրի համար»։ Գերմիոնա կրթահամալիրի տնօրեն տիկին Հարությունյանը շնորհակալություն է հայտնում իր ուսուցիչներից յուրաքանչյուրին, ովքեր ոչինչ չեն խնայում և առավելագույնն են անում երեխաների կրթության և զարգացման համար։ «Իրենք նվիրյալներ են և այն ինչ անում են՝ առաքինություն է»,- ասում է նա։