«Ճրագը պատուհանին» նախաձեռնություն. ապրիլի 23-ին և 24-ին՝ երեկոյան ժամը 20:30-ին մեր տներում մոմ ենք վառելու
Հայաստանի առաջանցիկ զարգացման հիմնադրամը հանդես է գալիս «Ճրագը պատուհանին» նախաձեռնությամբ:
Այս առնչությամբ տարածված հայտարարության մեջ ասվում է. «1915 թվականի ապրիլի 24-ը հայության մեջ նշանավորվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր։ Ամեն տարի այս օրը ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սփյուռքում մեր հայրենակիցները, և ոչ միայն, իրենց զորակցությունն են հայտնում, այցելելով Ծիծեռնակաբերդ, միանալով բազմամարդ երթերին՝ կազմակերպված աշխարհի տարբեր ծագերում։ Սակայն, այս տարի աշխարհում տիրող արտակարգ դրությունը, գործանականում անհնար է դաձնում զանգվածային միջոցառումների իրականացումը։
Հայաստանի առաջանցիկ զարգացման հիմնադրամը հանդես է գալիս «Ճրագը պատուհանին» նախաձեռնությամբ։ Սույն թվականի ապրիլի 23-ին և 24-ին՝ երեկոյան ժամը 20:30-ին, մենք մեր տներում մոմ ենք վառելու անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու համար։ Այսպիսով, տանից ի ցույց դնելու մեր միասնությունն ու միակամությունը: Յուրաքանչյուրիս բաժին ճրագը կփաստի, որ ոչինչ չի կարող խոչընդոտել մեր հայրենիքի կայուն և առաջանցիկ զարգացմանը: Այդ վառվող լույսերը կմիաձուլվեն մեր՝ ուժի, միասնության, հաստատակամության ու ապագան լուսավորող արևին։ Հայաստանի առաջանցիկ զարգացման հիմնադրամ:


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը