Ինչո՞վ էր պայմանավորված Փաշինյանի փափուկ տրամադրությունը. նրա ձայնը չէր դողում, ոչ ոքի չէր ծեփում ասֆալտին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանը, ի տարբերություն դրան նախորդած քննարկումներին, անցավ ընդգծված սիրո եւ համերաշխության մթնոլորտում։
Երբեմնի ագրեսիվ, ամեն առիթով ընդդիմության վրա մատ թափ տվող Նիկոլ Փաշինյանը երեկ փափուկ տրամադրություն ուներ, ընդդիմադիրների հարցերին պատասխանում էր աննախադեպ հարգանքով ու գորովանքով։ Նա մի քանի անգամ հատուկ շեշտեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, հատկապես Էդմոն Մարուքյանի հարցերի կարեւորությունը՝ նշելով, որ շատ կարեւոր հարցեր են բարձրացնում, շնորհակալություն հայտնեց նրանց, անգամ խնդրանքով դիմեց։
Վարչապետի ձայնի մեջ հանդարտություն էր նկատվում, ձայնը չէր դողում, ոչ մեկի վրա չէր բղավում, ոչ ոքի չէր ծեփում ասֆալտին։ Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ այնպես էր հարձակվել նույն Էդմոն Մարուքյանի վրա, որ թվում էր՝ կխեղդի նրան հենց ամբիոնի մոտ։
Սա, թերեւս, կորոնավիրուսի «զորությանն» արժե վերագրել, երբ ճգնաժամի մեջ հայտնված վարչապետը վերջապես գիտակցել է, որ ընդդիմության հետ պետք է ոչ թե թշնամանալ ու անընդհատ քարկոծել՝ իրենց քննադատելու համար, այլ բարեկամանալ՝ գոնե առերեւույթ եւ գոնե այս ճգնաժամային շրջանում, երբ միայն համախմբված պայքարը մեզ դուրս կբերի ստեղծված ծանր իրավիճակից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար