Որն է լինելու կաթողիկոսի հաջորդ քայլը` հրապարակային հորդորից հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարություն էր տարածել` ի թիվս այլ մտահոգությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հորդոր անելով, որին պատասխանեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը: Նա հիշեցրեց, որ կաշառքի օժանդակություն կատարելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով Հայաստանից թույլատրվել էր դուրս գալ 2019-ի հունվարի 25-ին, որի համար համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ յուրաքանչյուրը վճարելով 15-ական մլն դրամ։
Սակայն Մայրապետյանը գնաց ու այլեւս չվերադարձավ: Այսինքն` Կառավարությունը հիշեցրել էր վատ նախադեպը` հասկացնելով, որ չարժե անգամ մտածել Քոչարյանին ազատ արձակելու հեռանկարի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել Կաթողիկոսի դիրքորոշումը` ինչ է արվելու հաջորդիվ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որեւէ կերպ չմեկնաբանեց: Հետաքրքրվեցինք` արդյոք փոշմանել է երաշխավորության համար, նա նշեց, թե այդ մասով այս պահին մեկնաբանություն անել չի ցանկանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար