Հայտնի է Փաշինյանի տան խոհարարի երկրորդ թեստի պատասխանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ, ամեն ինչին վայրկյանների արագությամբ արձագանքող, բոլորին իրենց «տեղը ցույց տվող», աջուձախ հերքումներ տարածող իշխանություններն ու նրանց «սատելիտները» քար լռություն պահպանեցին նախորդ օրը հրապարակված մեր լուրի առնչությամբ։
Խոսքը կառավարական ամառանոցում եւ Նիկոլ Փաշինյանի տանը խոհարար աշխատած անձի՝ Խաչատուր Բարսեղյանի մասին է, որը վարակված է եղել կորոնավիրուսով։
Նա Մարմարիկ գյուղում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ, որին մասնակցել է մոտ 300 հոգի, եղել է միակ վարակակիրը, սակայն հայտնի չէ, թե որտեղից է վարակվել, մինչ այդ ինչ շրջանակների հետ է շփվել: Մեր հարցմանն ի պատասխան, թե Խաչատուր Բարսեղյանի երկրորդ թեստի պատասխանը եկե՞լ է, մեր աղբյուրներն ասացին` այո, երեկ եկել է, եղել է բացասական, նա արդեն դուրս է գրվել:
Հիվանդանոցից ո՞ւր է գնացել. նա կարո՞ղ է շարունակել աշխատել։ «Հարցի հասցեատերը մենք չենք. հիվանդությունից հետո թուղթը նրան տրվել է ըստ բնակության վայրի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը