Ոստիկաններին դանակահարելու համար բերման են ենթարկվել եղբայրներ «Ցռան Վերգոն» եւ «Քաջ Նազարը»
Գյումրիում ապրիլի 14-ին, Հայուհի հրապարակում օրինական ծառայությունը կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառած Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Արա Գալստյանի եւ 28-ամյա Լիպարիտ Գալստյանի նկատմամբ քրգործ է հարուցվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության հետեւանքով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչ՝ 31-ամյա Արգամ Հովհաննիսյանը ձախ ազդրի միջին երրորդ հատվածի վնասվածքով, իսկ ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան՝ 25-ամյա Արկադիկ Բաղդասարյանը՝ կրծավանդակի ձախ կեսի հատվածի վնասվածքնվ տեղափոխվել էին Գյումրու հիվանդանոց։
Դեպքի վայրում Ա. եւ Լ. Գալստյանները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վարորդ Ա. Գալստյանը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որպեսզի ՃՈ ծառայողը խախտման համար համապատասխան ակտ գրի, եւ այդ ժամանակ Լ. Գալստյանը, ով Ա. Գալստյանի եղբայրն է, պնդել է, որ վարորդը փաստաթուղթ չունի ներկայացնելու, եւ տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքնր է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին:
Այնուհետեւ իջնելով Mitsubishi մակնիշի 10 AR 510 համարանիշի ավտոմեքենայից՝ նա գոտկատեղից հանել է դանակն ու «արեք, ասեմ» արտահայտությունն անելով՝ դանակով հարձակվել եւ հարվածել է ոստիկանության ծառայողներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվելուց հետո քննիչի որոշմամբ Ա. Գալստյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Լ. Գալստյանը ձերբակալվել է։
Եղբայրներից Լ. Գալստյանը ընկերական շրջապատում հայտնի է «Ցռան Վերգո», իսկ Ա. Գալստյանը՝ «Քաջ Նազար» մականուններով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել էին պարզել 2 քաղաքացու ինքնությունը եւ արդյոք նրանք ունեին իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որեւէ պատճառաբանության վիճաբանել էին ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել էր ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի եւ մեկ ոստիկանության ծառայողի։
Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր էր եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը