Արցախում ընտրությունները համարում ենք կայացած. Թվերն արտացոլում են իրական պատկերը. Ալեն Սիմոնյան
Ընտրությունների երկրորդ փուլն անցավ ավելի հանգիստ մթնոլորտում, որը պայմանավորված է թե թեկնածուների քիչ քանակությամբ, թե նրանով, որ առաջին փուլում նաեւ ԱԺ ընտրություններն էին տեղի ունենում: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահական ընտրություններում Հայաստանի ԱԺ կողմից դիտորդական առաքելության ղեկավար Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, այս անգամ ազդեցություն ունեցավ նաեւ թեկնածուների կոչը. «Թեկնածուներից մեկը կոչ էր արել ընդհանրապես չմասնակցել, մյուս թեկնածուն կոչ էր արել խոցելի խմբերին զերծ մնալ քվեարկությանը մասնակցելուց: Այնուամենայնիվ, մենք ունեցանք գրեթե 45 տոկոս մասնակցություն:
Քիչ անց ԿԸՀ-ն արդյունքները կհայտարարի: Թե առաջին, թե երկրորդ փուլի հետ կապված կրկին ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը, անելիքներ շատ կան, բայց ընտրությունների արդյունքում արձանագրված թվերն արտացոլում են այն պատկերը, որը Արցախի քաղաքացիներն արձանագրել են ընտրատեղամասերում:
Կան տարբեր դիտորդների կողմից նշված տարբեր նկատառումներ՝ կապված խախտումների, քվեաթերթիկները լուսանկարելու հետ, բայց գրեթե բոլոր մասնակիցներն ընդունել են ընտրությունների տվյալները:
Մենք եւս արձանագրում ենք, որ Արցախում ընտրությունները համարում ենք կայացած: Ընտրություններն արտացոլել են այն քվեարկությունը, որը Արցախի ժողովուրդն իրականացրել է տեղամասերում: Այդ առթիվ շնորհավորում եմ Արցախի քաղաքացիներին»,-ընդգծեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար