Վախեցե՞լ էին․ ինչու փոխվեց Արցախի պատվիրակության կազմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրություններում դիտորդություն անելու նպատակով ՀՀ ԱԺ-ից մեկնել էին չորս պատգամավոր՝ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Նրանք են՝ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Արտյոմ Ծառուկյանը։
Նկատենք սակայն, որ մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրություններում Ազգային ժողովի ավելի մեծ թվով պատգամավորներ էին մեկնել դիտորդական առաքելություն իրականացնելու։ Մասնավորապես, այս անգամ Արցախ չեն մեկնել Անի Սամսոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արթուր Դալլաքյանը, Համազասպ Դանիելյանը, Ռուստամ Բաքոյանը։ Այս անգամ մեկնած պատգամավորները եւս կորոնավիրուսի թեստ էին հանձնել։
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այս անգամ Արցախ չմեկնելն իր անձնական որոշումն է եղել եւ միայն վերջին պահին է հրաժարվել մեկնել՝ սոցաջակցության ծրագրերի խորհրդատվական սշխատանքները համակարգելու պատճառով։ Հավելենք, որ մեր տեղեկություններով, ավելի փոքր թվով պատգամավորների Արցախ մեկնելը կապված է նաեւ կորոնավիրուսի ու Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ռիսկի չդիմել եւ դիտորդությունն իրականացնել ավելի քիչ պատգամավորներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար