Հայաստանում մարտին չեղարկվել է 215 չվերթ. ի՞նչ կարգավիճակում են օդանավակայանների աշխատողները
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված 2020թ. մարտ ամսին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել է 202 չվերթ, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում՝ 13 չվերթ: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Թե որքան վնաս է կրել ընկերությունը չվերթների չեղարկման արդյունքում, չնշեցին՝ պայմանավորելով այն կոմերցիոն պատճառներով։
Ընկերությունից միաժամանակ տեղեկացրին, որ հիշյալ ժամանակահատվածում օդանավակայանի ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից, փոխարենը հարկադիր պարապուրդում գտնվում է 780 աշխատակից:
Նշենք, որ պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողների համար գործատուն պետք է վճարի աշխատավարձի 2/3–ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար