Մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար. «ՀԿԵ»
Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղությունը:
Ներկա պահին «ՀԿԵ» ընկերությունը ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրիի միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղություններով: Էլեկտրագնացքների չվացուցակին կարող եք ծանոթանալ ընկերության վեբ-կայքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար