Արդեն հասանելի է մինչև 18 տարեկան երեխա ունեցող չգրանցված աշխատողներին ամեն երեխայի համար 26 500 դրամ տալու միջոցառումը
Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգում արդեն հասանելի է Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։ Դիմումը մուտքագրելու համար սեղմեք այստեղ։
Կառավարության առաջարկած 9-րդ ծրագրով մինչեւ 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 26 500 դրամ, եթե երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք։
Առավել մանրամասն ներկայացնենք, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից․ այս միջոցառման շահառու են մինչեւ 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետեւյալ պայմաններին՝
1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք եւ 2020 թ. մարտի 12-ից մինչեւ 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի
2) մինչեւ 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) եւ նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում եւ 2020 թ. մարտի 12-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը եւ երեխաները գտնվել են Հայաստանում
3) 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանքունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը
4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից
5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկիգործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է
6) եթե ընտանիքը չի հանդիսանում Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու (10-րդ միջոցառմամբ աջակցություն կստանան միկրոբիզնեսի սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողները):
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով), ծնողներից մեկին (միայնակ ծնողին):
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար