Ընկերություններին թույլատրվում է ավտոբուսներ վարձել իրենց աշխատակիցներին տեղափոխելու համար․ փոխվարչապետ
Ընկերություններին, որոնք գործում են արտակարգ դրության ռեժիմի ժամանակ, թույլատրվում է ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ վարձել իրենց աշխատակիցներին տեղափոխելու համար։ Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը եւ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարի ու ղեկավարի հարցերին, հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ այդ տրանսպորտով թույլատրվում է տեղափոխել աշխատակիցներին ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերից մայրաքաղաք կամ մարզերի միջեւ, եթե միայն ձեռնարկությունը այդպիսի ավտոբուսների ուղեւորներին համապատասխան անցագրեր տրամադրի։
«Հասարակական տրանսպորտը վարակի հիմնական փոխանցողներից մեկն է, քանի որ ուղեւորների մեջ կարող են վարակվածներ լինել։ Մետրոյով երթեւեկելիս համեմատաբար մեծ է տարածքը, սակայն այնտեղ էլ վարակի աղբյուր կարող են լինել վագոններում ամրաձողերը»,- նկատեց պարետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար