Երեւանում եւ մարզերում հասարակական տրանսպորտը նախկինի պես չի գործի․ պարետ
Հայաստանում հասարակական տրանսպորտի հետ կապված սահմանափակումները, որոնք մտցվել են արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, պետք է պահպանել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջը։ Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ նիստում, ներկայացնելով երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին կառավարության որոշումը, հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Կառավարության առաջարկության համաձայն, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները պետք է երկարաձգվեն ապրիլին։
«Հասարակական տրանսպորտը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում նախկինի պես չի գործի։ Նախկինի պես կսահմանափակվի օտարերկրյա քաղաքացիների մուտքը»,- պարզաբանեց պարետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք։ Ապաքինվել է 211 մարդ, 14 մարդ մահացել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար