Տոմսերի վերադարձները վերջնականապես ծնկի կբերեն հայկական փոխադրողներին. Գևորգ Խաչատրյանն
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք IATA-ն ստեղծված իրավիճակում տոմսերի վերադարձը վաուչերներով փոխարինելը ճանաչել է օրինական գործընթաց և հորդորել կառավարություններին նույն քաղաքականությունը վարել, ուստի հուսով ենք, որ մեր կառավարությունը նույնպես կհետևի այս հորդորին և վաուչերները, որոնք տրամադրվում են այն ուղևորներին, որոնք չեն օգտագործել իրենց ավիատոմսը պանդեմիայի հետևանքով, օրինական ուժ կստանան: Հակառակ դեպքում տոմսերի վերադարձները, իսկ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին, վերջնականապես ծնկի կբերեն հայկական փոխադրողներին: Ի դեպ նույն քաղականությունը որդեգրում է արդեն ՌԴ-ն, որտեղ ավիափոխադրողները անհամեմատ կայուն ֆինանսական վիճակում են և տարիներ շարունակ ստանում են իրենց կառավարությունից դոտացիաներ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար