Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այս պահին բոլոր 11 հակաճգնաժամային ծրագրերով շահառուների թիվն անցնում է 300 հազարից. Փաշինյան

Այս պահին բոլոր 11 հակաճգնաժամային ծրագրերով շահառուների թիվն անցնում է 300 հազարից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հակաճգնաժամային 3-րդ միջոցառումը նախատեսված է փոքր բիզնեսի համար, որի հիմնական հայտանիշներն են, որ կազմակերպությունները պետք է 2019-ին ունենան 24-500 մլն դրամի շրջանառություն, չունենան վատ վարկային պատմություն, հարկերը ժամանակին վճարած լինեն, գործեն զբոսաշրջությանն առնչվող ծատայությունների, մշակող արդյունաբերության, եւ սպասարկման որոշ ծառայությունների ոլորտներում:

Նրա խոսքով, այստեղ դիմող կազմակերպություննրի թիվը եղել է 457, որից 257-ը չափանիշներին չեն համապատասխանել. «Դիտարկված չափորոշիչներին համապատասխանող հայտերի քանակը եղել է 70, որոնք արդեն բավարարված են եւ գտնվում են ֆինանսական կազմակերպություններում վարկավորման նպատակով: Ընդհանուր վարկի գումարը կազմում է 563 մլն դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս շաբաթվա վերջում այս թիվը առնվազն կկրկնապատկված կլինի»:

Իր հերթին ՊԵՄ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ 5-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն գործատուները, որոնք 2020-ի հունվարին եւ փետրվարին ունեցել են 2-50 աշխատակից եւ փաստացի մարտի համար աշխատավարձի ֆոնդը եւ աշխատակիցների թիվը չի նվազել: «Այսօրվա դրությամբ կազմակերպությունների միայն 30 տոկոսն է ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ, եւ այդ հաշվարկների հիման վրա 9725 շահառուներին ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում: Ծանուցման հիման վրա դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388, որից 5207 շահառուներ փաստացի արդեն ստացել են գումարները, ընդհանուր 787,9 մլն դրամ»,-նշեց նա:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ անդրադառնալով 4-րդ, 6-րդ, 7-րդ , 8-րդ եւ 9-րդ միջոցառումներին, որոնք սոցիալական նշանակության են: Նրա խոսքով, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների դեպքում դիմումներ ընդունելու անհրաժեշտություն չկա. «Այս իմաստով արդեն 11 444 անձի փոխանցել ենք բանկեր 929 մլն դրամի չափով աջակցություն: 6-րդ ծրագրով, որը վերաբերում է մարտի 13-31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանք կորցրածներին, ամբողջ գումարները փոխանցվել են բանկերին, եւ այդ անձինք կարող են գնալ ու բանկերից ստանալ իրենց գումարները: Իրենք պետք է ssa.am կայքում լրացնեն իրենց տվյալները եւ պարզեն, թե որ բանկից ստանան գումարը:

7-րդ միջոցառումը, որը վերաբերում է հղի կանանց, մենք ընդլայնել ենք շրջանակը եւ նախնական 3800 շահառուի փոխարեն ակնկալում ենք ունենալ մոտ 8000 շահառու: Ծրագրում ներառել ենք ոչ միայն այն հղի կանանց, որոնց ամուսինները ազատվել են աշխատանքից մարտի 13-31-ը, այլ ընդհանրապես չեն աշխատում: Նոր ցուցակները կունենանք վաղը:

4-րդ միջոցառումը վերաբերում է մինչեւ 14 տարեկան երեխա ունեցողներին, որոնք ազատվել են աշխատանքից: Այս ծրագրով ունենք 964 երեխայի տվյալ: Նրանցից 200-ն արդեն ստացել են գումարը: Բազան անընդհատ թարմացվում է:

8-րդ եւ 9-րդ ծրագրով աջակցությունը տրամադրում ենք դիմումների հիման վրա: Այսօր արդեն դիմումների ընդունումը հնարավոր կլինի: 8-րդ ծրագիրը տուժած ոլորտների գրանցված աշխատողներին է վերաբերում, իսկ 9-րդը այն երեխաների համար, որոնց ծնողները չեն աշխատում:»,-ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ նախարարությունում գործում է երկու թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարը եւ 011 300 114 հեռախոսահամարը, որին 5 օրում 43 հազար զանգ է ստացվել: Ավելի քան 100 աշխատակից ներգրավված է, որ պատասխանեն հեռախոսազանգերին: