Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Հայաստան» հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին նախատեսվածից շատ փող է հավաքվել. Նոր նշաձող է սահմանվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։

Ապրիլի 13-ի դրությամբ, հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208,620.43 ԱՄՆ դոլար՝ նախատեսված 200 հազար դոլար գումարի 104.31 %-ը: Հուրախություն բոլորիս, մեր հայրենակիցների համախմբման եւ ակտիվ մասնակցության արդյունքում հիմնադրամի հայտարարած գումարի շեմն արդեն իսկ հատված է, ուստի այժմ նոր նշաձող է սահմանվում՝ այն է 250 հազար ԱՄՆ դոլար:

Դուք եւս կարող եք մասնակցել COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին՝ միանալով առցանց արշավին:

«Հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առցանց գրանցված ավելի քան 200 անհատ նվիրատուներին՝ վստահության եւ շարունակական աջակցության համար: Մեր այս նախաձեռնությանն են միացել աշխարհի հայ համայնքները, կազմակերպություններն ու անհատները Միացյալ Նահագներից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից եւ Հունաստանից՝ սատարելով այս հայրենանվեր ծրագրին: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան ափի Կիլիկիո թեմի Ազգային առաջնորդարանին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ խոշոր դրամական նվիրատվությունների համար»,– նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Հավելենք, որ հավաքագրված գումարից 130 հազար դոլարն արդեն իսկ ծախսվել է բարձրորակ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ինչպես նաեւ, Ռուսաստանում գտնվող վաթսուն հայրենակից հնարավորություն է ստացել հատուկ չվերթով անվճար վերադառնալ հայրենիք: Մնացյալ միջոցների տնօրինման համար ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում:

Մինչեւ դրամահավաք-արշավը, դեռեւս ս.թ. մարտի սկզբին, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաեւ ախտահանիչ բժշկական պարագաներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արեւմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի եւ «Հայ օգնություն միության» աջակցությամբ: Հիմնադրամին աջակցություն է ցուցաբերում նաեւ Հայ-ամերիկյան բժշկական միությունը՝ տրամադրելով հատուկ պաշտպանիչ հանդերձանք եւ սարքավորումներ։

Շուտով Հայաստան կհասնեն հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ուղարկված 60 հեռահար ջերմաչափ եւ 20 թթվածնի խտացուցիչ սարք, ինչպես նաեւ 8 արհեստական շնչառական համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Բժշկական սարքավորումները եւ պարագաները տրամադրվում են Հայաստանի եւ Արցախի առողջապահական հատվածի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով:

Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին: Բոլոր նվիրատուների անունները եւ նվիրաբերած գումարի չափը ավտոմատ կերպով գեներացվում է դրամահավաք արշավի էջում:

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձեւավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն եւ փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։