ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումների մասին արգելքը Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց, բայց պայմանով
Արտակարգ դրության ռեժիմը 30 օրով (մինչեւ մայիսի 14-ը) երկարաձգելու մասին որոշմաննախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նոր նախագծով սահմանվել է, որ կառավարության այդ որոշման 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած է ճանաչվում, որը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս:
«Հետագայում, եթե մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք Կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել այդ սահմանափակումները»,- ասաց Բադասյանը:
Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու կառավարության որոշմամբ եւս մի քանի փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, սահմանվել է, որ արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղերի համար սահմանված տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանքներ չպետք է կիրառվեն, սակայն արտակարգ դրության ավարտից հետո այդ տուգանքները կկիրառվեն:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին՝ այսուհետև հնարավոր է լինելու նաեւ ոչ կամավոր հիմունքներով սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության ռեժիմի նպատակների անհրաժեշտությունից, ինչպիսին կարող է դիտարկվել, օրինակ, հիվանդների կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար