Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հենց այս փուլում գազի սակագնի նվազեցման համար Ռուսաստանին դիմելը մարադյորություն է․ Կոլերով

168.am-ը գրում է.

«Գազի սակագների նվազեցման հարցը հենց այս փուլում է բարձրացվել, քանի որ շուկայում կա ճգնաժամային իրավիճակ»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ռուսական գազի սակագինը Հայաստանի համար իջեցնելու շուրջ հայ-ռուսական բանակցությունների վերսկսմանը, դրանց հնարավոր ելքին և բանակցությունների քաղաքական ու տնտեսական բովանդակությանը։

Հիշեցնենք, մարտի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս հարցը քննարկվել էր վերջերս նաև Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի ընթացքում, ըստ բելառուսական պաշտոնական հաղորդագրության։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում որևէ խոսք այդ մասին չկար։

Ի տարբերություն Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի՝ օրերս Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, այս անգամ՝ ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, քննարկվել էր Հայաստան մատակարարվող գազի գինը և Հայաստանի հայտը, ու այս դեպքում զրույցի գազային հատվածը բացակայում էր Կրեմլի տարածած հաղորդագրությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը ՌԴ-ին դիմել է 2 բաղադրիչով՝ սակագնի իջեցում և առևտրի իրականացում ազգային արժույթով, այսինքն՝ դոլարի փոխարեն՝ ռուբլով։

Մոդեստ Կոլերովն ասաց, որ հարցը պետք է քննարկվի միմիայն «Գազպրոմ»-ի հետ՝ տնտեսական մակարդակում, ուստի փորձերը՝ դրանց հաղորդել քաղաքական հնչեղություն և նշանակություն, ըստ նրա՝ գալիս է բացառապես Հայաստանից։

Մեր հստակեցմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ծավալուն ուղիղ եթերներից մեկի ժամանակ ասել է, որ սա իսկապես տնտեսական հարց է, և կարիք չկա այն քաղաքականացնել, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ տնտեսական հարցը, այսինքն՝ տուրբուլենտ իրավիճակն էներգետիկ շուկայում օգտագործվում է այն նպատակով, որպեսզի ստացվեն օգուտներ։

«Այսինքն, իհարկե, մաքուր տնտեսական հարց է, բայց կիրառվում է բացառապես քաղաքական կոնտեքստ, և պարզապես ցույց տալ, որ դա բացառապես տնտեսական հարց է, պետք չէ, քանի որ այդ հարցն արտացոլում է էներգետիկ շուկայում առկա տուրբուլենտ իրավիճակը։ Անկեղծ ասած, կողքից դա այնքան էլ քաղաքական քայլ, մոտեցում չի երևակվում, քանի որ էներգետիկ շուկայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և հենց այս պահին ինչ-որ մեկը ցանկանում է դրանից օգտվել։ Բայց ախր հիմարներ ընդհանրապես չկան։ Հայաստանը ցանկանում է օգտվել քաղաքական, համաճարակային, ճգնաժամային իրավիճակից, որպեսզի լավացնի իր էներգետիկ հավասարակշռությունը։ Եթե այդ հարցը մաքուր տնտեսական է, այն հենց այս փուլում չէր բարձրացվի, այն հենց հիմա է բարձրացվել, քանի որ շուկայում կա ճգնաժամային իրավիճակ։ Այսինքն՝ արջը սկսեց կաղալ, և իր բարի ընկերներն ասում են․ «Լսիր, արջ, ինչո՞ւ ես միայն մեկ ոտքով կաղում, արի երկրորդ ոտքով էլ կաղա, իսկ մենք քեզ դրա համար կգովաբանենք»։ Այսպես է դա ընկալվում, դա մարադյորություն է»,-նման կարծիք հայտնեց Կոլերովը։

Ըստ նրա՝ ինչ-որ մարդկանց թվում է, որ այս հարցի քննարկումը Հայաստան-Բելառուս ձևաչափում ամրապնդում է իրենց դիրքերը։ Սակայն, ինչպես ասաց Կոլերովը՝ այս իրավիճակին կողքից հետևող յուրաքանչյուրի համար տեսանելի է, որ դա կլոունադա է։

«Լուկաշենկոն վաղուց վերածվել է Ժիրինովսկիի նման գործչի, ի դեպ, Ժիրինովսկին արդեն 30 տարի հաջող կերպով իրականացնում է իր պոպուլիստական դերակատարությունը, իսկ ոչ թատերական իրավիճակներում նա շատ խելացի, փորձառու և հասկացող մարդ է: Իսկ Լուկաշենկոյի մասին նույնը չենք կարող ասել, քանի որ նա իր լեզվի գերին է՝ զգացմունքային, նրա քաղաքականության պատճառով Բելառուսը ճգնաժամի մեջ է: Լուկաշենկոն հեռացող էություն է, կոնֆլիկտային մարդ, մարդ, ում մոտ, ինչպես մենք ենք ասում՝ «շաբաթվա յոթ օրն ուրբաթ է»: Եվ նման մարդու հետ գործընկերություն անելը նշանակում է՝ սեփական անձին չհարգել»,-նշեց Կոլերովը։

168․am-ի դիտարկմանը, թե Բելառուսն առաջին հերթին՝ Ռուսաստանի գործընկերն է և Հայաստանի ԵԱՏՄ շրջանակում գործընկերը, Կոլերովն ասաց, որ Ռուսաստանը դատապարտված է գործ ունենալ Լուկաշենկոյի հետ։

«Մենք Բելառուսի հետ գործընկերային հարաբերություններ ունենք, որը գործընկերային երկիր է, իսկ Հայաստանի՞ն ինչու է դա պետք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ԵԱՏՄ շրջանակում կան ընթացակարգեր՝ համաձայնեցնելու տնտեսական բնույթի վեճերը, տարաձայնությունները, իսկ երբ կա Բելառուսի հետ սեպարատ խոսակցություն այդ թեմայով, դա արդեն ԵԱՏՄ չէ, դա երկկողմ սեպարատ խոսակցություն է։ Ըստ իս, այդ ձևաչափը, որպես այս հարցում սեփական դիրքերն ամրապնդող գործոն, անլուրջ և ոչ հասուն մոտեցում է, ինչպես և փորձը՝ օգտվել շուկայի ճգնաժամային իրավիճակից՝ գազի սակագների վերանայման պահանջ ներկայացնելով»,-ասաց Կոլերովը։

Այնուամենայնիվ, վերլուծաբանի կարծիքով՝ «Գազպրոմ»-ի կողմից կլինի բացառապես տնտեսական պատասխան։ «Ընկերությունը կփորձի հասկանալ՝ կարո՞ղ է իրեն նման բան թույլ տալ, թե՞ ոչ։ Ինչպես գիտեք, ի տարբերություն նավթի, գազը բիրժային ապրանք չէ, այն չունի մեկ ընդհանուր համաշխարհային շուկա, գազն ունի պայմանագրային, տարածաշրջանային գներ։ Իմ ընկալումն այնպիսին է, որ չպետք է սակագները բոլոր երկրների համար կախված լինեն համաշխարհային միտումներից»,-ասաց Կոլերովը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կարծիքները, որ գազի սակագները Հայաստանի համար կարող են դառնալ լողացող, այսինքն՝ փոփոխվեն՝ մշտապես հաշվի առնելով էներգետիկ շուկայի միտումները, Կոլերովը պատասխանեց, որ այդ հարցը չի կարող մանրամասն վերլուծել։ «Ծանոթ եմ այդ վերլուծություններին, բայց ես դրա մասնագետը չեմ։ Ես այդքան խելացի չեմ»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց նա։