Շտապ ազատել․ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարություն կոչվածը նստած է ոչ միայն Քոչարյանի, այլև՝ հայ ժողովրդի վրա․ Ռազմիկ Դավոյան
hayeli.am-ը գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մարտի 20-ին հրապարկել է հրատապ սկզբունքները: ԵԽ-ն գտնում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկմանն այլընտրանքային միջոցները, գործողությունները չեն կարող արվել մարդու արժանապատվության հաշվին, սահմանափակումները պետք է լինեն համաչափ և այլն։
ՄԱԿ-ից ևս նման կոչեր են հնչում, որպեսզի բոլոր երկրները փոխեն իրենց երկրի կալանավորներից շատերի խափանման միջոցը:
- Ուզում եմ շեշտել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահողները հավանաբար մի խնդիր են լուծում իրենց համար՝ վրիժառություն։ Ռոբերտ Քոչարյանը չունի որևէ հանցանք, որի համար նրան պահեին կալանքի տակ։ Այս երկարատև դատավարություն կոչվածը ծանրորեն նստած է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, այլև՝ մեր ողջ երկրի ու հայ ժողովրդի վրա։ Սա մի հարց է, որի պատասխանը պետք է տան այն մարդիկ, ովքեր նրան դատապարտում են։
Ռազմիկ Դավոյանը չի ուզում անուններ տալ՝ նշելով, որ բոլորին հայտնի են այդ մարդիկ, որոնց հետ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դատաստան չի տեսել, ովքեր իսկապես արժանի էին դատաստանի։
Ռազմիկ Դավոյանը հույս հայտնեց, որ այս հարցը գոնե միջազգային դատարանները կլուծեն, քանի որ Հայաստանի դատարանները չեն կարողանում լուծել․
- Հուսանք, որ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան՝ Սևակ Թորոսյանը, չի թողնի, որ այս դատավարություն կոչվածը ծանրացնեն հայ ժողովրդի վրա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար