ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը դադարեցված է. ԱԳ նախարար
Կորոնավիրուսը որոշակի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. դադարեցվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային խմբի գործունեությունը։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այժմ ամենակարեւորը հրադադարի ռեժիմի պահպանումն է, որպեսզի մենք ռեսուրսները կենտրոնացնենք կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Շատ գնահատելի էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը: Մենք նաեւ ողջունել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հայտարարելու կոչը: Արձանագրվել են զինադադարի խախտումներ Ադրբեջանի կողմից, մենք արձագանքել ենք դրան: Ունեցել ենք 3 վիրավոր, որոնցից մեկը երեխա է: Առաջնայինը հրադադարի անշեղ պահպանումն է: Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այդպիսի խախտումներն անպատասխանատու քայլեր են», ասել է Զոհրաբ Մնացականյանը եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը պատասխանատու վարք կդրսեւորի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար