Փաշինյանի մոտ քննարկվել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին: Նա նշել է, որ ՏՏ գործիքակազմը, մասնավորապես, տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի եւ հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները:
Զեկուցվել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով եւ դեղամիջոցներով: Տ. Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի եւս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը եւ հզորությունները, ինչպես նաեւ նոր սարքավորումներով եւ պաշտպանիչ միջոցներով:
Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները: Քննարկվել են տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային եւ հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի եւ տնտեսական գործունեության սահմանափակումներին, վերահսկողության մեխանիզմներին եւ մի շարք այլ հարցերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար