Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ

Կառավարությունն իր ապրիլի 9-ի նիստում փոփոխություն է մտցրել հակաճգնաժամային միջոցառումներից մեկում, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար:

Նշենք, որ օրերս 168.am-ը հրապարակել էր Կառավարության ընդունած աջակցության ծրագրերով վարկ ստանալու նպատակով բանկ դիմած և 400 մլն դրամի վարկի տրամադրման մերժում ստացած գործատուի դժգոհությունը:

Ըստ քաղաքացու՝ թեև իրեն 450 աշխատատեղ ունեցող գործարանը չփակելու համար անհրաժեշտ է 400 մլն դրամ վարկ՝ աշխատավարձերի, կոմունալ վճարների, հումքի ձեռքբերման և հարկային պարտավորությունների մարման համար, սակայն Կառավարության ընդունած անտոկոս և սուբսիդավորվող վարկերի տրամադրման մասին որոշումն այդ հնարավորությունը չի տալիս, քանի որ վարկը տրվում է միայն մեկ նպատակի համար:

Գործարարը նաև հավելել էր, որ բանկերից մերժում ստացել է ոչ միայն ինքը, այլ իր պես խոշոր գումարի վարկավորման համար դիմած այլ գործարարներ, և կառավարության ընդունած այդ ծրագիրն այդ տեսքով համարել էր անարդյունավետ:

Այս մտահոգության վերաբերյալ կայքը փորձել է պարզաբանումներ ստանալ փոխվարչապետ Մհեր Գրիգրոյանի գրասենյակից, որտեղից մեզ փոխանցեցին, որ հաշվի առնելով Կառավարության ընդունած ծրագրից մի քանի նպատակով օգտվելու անհնարինությունը և դրա հետ կապված դժգոհությունները՝ գործադիրը փոփոխություն կիրականացնի արդեն ընդունած որոշման մեջ:

«Աջակցության ծրագրերի կիրարկման փուլում երբեմն ի հայտ են գալիս այնպիսի բացեր և խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, որոնց արդյունքում ծրագրերում կարող են կատարվել փոփոխություններ:

Ձեր բարձրացված խնդիրը վերը նկարագրված դեպքերից է: Ծախսերի նպատակներից միայն մեկի վարկավորման դրույթի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց առնչությամբ եղել են քննարկումներ: Դրանց արդյունքում պատրաստվել է համապատասխան փոփոխության նախագիծ, շրջանառվել շահագրգիռ մարմինների միջև և ներառվել է Կառավարության 09.04.20 նիստի օրակարգում՝ այլ փոփոխությունների հետ միասին:

Կառավարության որոշումն ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարողները կարող են օգտվել աջակցության ծրագրից՝ ոչ միայն մեկ, այլև՝ մի քանի նպատակների իրականացման համար»,- ասված է մեզ տրված պատասխանում;

Հավելենք, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին Կառավարության նիստի ավարտից հետո ասուլիսի ժամանակ ասաց, որ, ըստ նոր ընդունած որոշման, գործարարները կարող են դիմել մինչև 500 մլն դրամ վարկ ստանալու համար՝ միաժամանակ նշելով օգտագործման մի քանի նպատակ: