Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Իշխանությունը ոչ թե փորձում է լուծել խնդիրը, այլ թիրախավորում է ահազանգը հնչեցնողին․ Միհրան Պողոսյան

Իր Ֆեյսբուքյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ստերի ծավալով Գինեսի ռեկորդ սահմանեց։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի «Հայելի» հաղորդաշարի ընթացքում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

«3 ժամ շարունակ նա լուրջ դեմքով ստում էր, մոլորեցնում մարդկանց, հնդկաձավարի ու ոսպի թանկացման հարցին ի պատասխան, ասում էր, թե բենզինն է էժանացել, կարծես բենզինը դրանց փոխարինիչն է։ Ասում էր, թե ընդամենը մեկ միլիարդ դրամի պարգեւավճար ենք տվել, մինչդեռ մենք բացահայտել ենք, որ 27 միլիարդ է մսխվել, ինչը չի հերքվել։ 3 ժամում նա մի քանի ամսվա սուտ խտացրեց», ասել է Ն․Սամսոնյանը։

Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելը, Ն․Սամսոնյանի բնորոշմամբ, Փաշինյանի համար կյանքի ու մահվան հարց է դարձել։ Նա համոզված է, որ Փաշինյանը ոչ մի գնով չի համակերպվի երկրորդ նախագահի՝ ազատության մեջ լինելու մտքին։ Ըստ նրա՝ սա նույնիսկ իրավական հարց չէ, այլ մարդասիրական։

Փաստաբան Միհրան Պողոսյանը, խափանման միջոցը խոցելի խմբերի համար փոխելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի կոչին Հայաստանի իրավապահ համակարգի արձագանքի կապակցությամբ նշել է, որ դատախազությունը շատ զգուշավոր է նախնական կալանքի մեջ գտնվող այլ անձանց խափանման միջոցը փոխելու հարցում, քանի որ անհանգստանում է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն կներկայացնեն խտրականությունը մատնանշելով։

Քաղավիացիայում տիրող դրության վերաբերյալ Նարեկ Սամսոնյանն ասել է, որ այդ ամենի պատճառը վատ կառավարումն է․ «Երբ մարդիկ Ֆեյսբուքում բացահայտեցին լիցենզիայից զրկելու մասին Եվրոպայի զեկույցը, իշխանությունը սկսեց հերքել, թե նման բան չկա։ Տաթեւիկ Ռեւազյանը իշխանական լրատվամիջոցով հայտարարեց, թե այդպիսի բան չկա, մեզ չեն զրկել լիցենզիայից եւ այլն։ Իշխանությունը փորձեց ծածկադմփոց անել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ովքեր շահարկում են այս թեման, շատ վատ են անում, բայց խոստովանեց, թե այո, մեզ լիցենզիայից զրկել են։ Իշխանությունը ոչ թե գնում է լուծման, այլ իրականությունը հերքելու ճանապարհով։ Իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականի ժամանակ ասում էր, թե ինքն է ազատել նրան աշխատանքից, թեեւ այդպես չէ։ Իշխանությունը չի ուզում լուծել խնդիրը, այլ մարդկանց ասում է՝ մի տեսեք խնդիրը։ Լուծումը մեկն է, ինչի մասին ասում եմ արդեն 2 տարի․ ստի, կեղծիքի, վրիժառության իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի», ասել է Ն․Սամսոնյանը։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ բոլոր ոլորտներում է այդ պատկերը․

«Դատաիրավական ոլորտից սկսած, ինչի մասին բարձրաձայնում ենք, իշխանությունը հերքում է, ոչ թե փորձում է լուծել խնդիրը, այլ թիրախավորում է ահազանգը հնչեցնողին։ Լրջագույն կառույցը՝ ԱԱԾ-ն, անլրջացրել է, սատանաներ փնտրելու հանձնարարություն ու նման բաներ։ Մինչդեռ այդ կառույցը պետք է ապահովի ազգային անվտանգությունը», ասել է Մ․Պողոսյանը։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն օտար մարմին է պետական կառավարման համակարգում․ «Հենց համակարգը դիմադրում է վատ կառավարմանը, Փաշինյանը հայտարարում է, թե սաբոտաժ են անում, հենց դադարում է դիմադրել՝ ստանում ենք այսօրվա պատկերը։ Մենք հաջողելու ենք այս օտար մարմինները կառավարման համակարգից դուրս շպրտելու գործում», ասել է Ն․Սամսոնյանը։