Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այո, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը իսկապես չարքաշ աշխատանք է. Ավետիք Իշխանյան

Aravot.am-ը հրապարակել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ուշագրավ գրառում է արել, թե հո նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Հարգելի տիկին Նազարյան, իհարկե, կարելի էր Ձեզ հետ համաձայնվել, եթե դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ), չներկայանայիք ժողովրդին որպես նվիրյալներ, եթե ձեր Սիրելի Առաջնորդը ԱԺ ամբիոնից չխոսեր խեղճ ժողովրդի «հացին կակա» ասելու մասին և այլն։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, տիկին Նազարյան, Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների (որի համար, իհարկե՝ մեղավոր են նախկինները) պարագայում 500000-1000000 դրամ աշխատավարձերը արդյո՞ք ենթադրում են «չարքաշ» գոյություն։ Չե՞ք կարծում, որ նախարարներն ու փոխնախարարները, թերևս կարող են միանվագ պարգևավճարներ ստանալ, եթե իրենց ղեկավարած ոլորտներում հանրությանն համար առկա է հստակ առաջընթաց։ Արդյո՞ք առաջընթաց է համարվում, օրինակ` գիշերօթիկների, ծննդատների փակումը, հայկական ավիացիայի ձախողումը։

Եվ վերջապես պատգամավորների մասին։ Խնդրում եմ բացատրել, թե ի՞նչն է համարվում «չարքաշ» աշխատանք․ անձեռնմխելությու՞նը, անձնական աշխատասենյակ ունենա՞լը, օգնական-սուրճ մատուցող ունենա՞լը, արտասահմանյան գործուղումնե՞րը։ Իսկ պատգամավոր պաշտոնյաների դեպքում, նաև առավել շքեղ աշխատասենյա՞կը, ծառայողական ավտոմեքենա՞ն, քարտուղարուհի՞ն, թիկնապա՞հը, օգնական-խորհրդատունե՞րը, թե՞ երբեմն պատվիրակությունների ընդունումը, հերթապահ ժպիտով։ Շարքը կարելի է շարունակել․․․ Ներեցեք, տիկին Նազարյան, մտաբերեցի՝ Ձեր իսկապես չարքաշ աշխատանքը։ Չէ՞ որ դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը) ստիպված եք նույնիսկ առանց կարդալու կրծքով պաշտպանել կառավարության, ավելի ճիշտ Սիրելի Առաջնորդի պարտադրած օրենքները, անկախ այն բանից թե ներքուստ համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Չէ՞ որ հաճախ խղճի խայթ եք զգում, բայց նաև չեք համարձակվում նույնիսկ մտերիմների շրջանում արտահայտվել։ Չէ՞ որ կարող եք հայտնվել Սիրելի Առաջնորդի սև ցուցակում և զրկվել «հեքիաթից», որը ձեզ նույն ինքն է պարգևել։ Այո, սեփական «եսը» մոռանալը, դրա համար տառապելը, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը, ծաղրելը, Սիրելի Առաջնորդի աչալուրջ աչքի հսկողության տակ միաձայն կոճակ սեղմելը՝ «մաստեր կլաս» ցուցադրելը, իսկապես չարքաշ աշխատանք է և միանգամայն արժանի բարձր պարգևավճարների։ ․․․Ի դեպ, այդ մասին գիտի նաև Սիրելի Առաջնորդը, որն էլ հենց այդ պատճառով նախաձեռնել է պարգևավճարների տրամադրումը»։