Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Եվրոպական երկրի որևէ դատավոր քթի վիրահատության պատճառով այս պայմաններում դատական նիստը չէր հետաձգի. փաստաբան

Եթե պարզվի, որ նշված վիրահատությունը անհետաձգելի չի եղել, ապա այս ողջ գործընթացը ՝ իրավունքի նկատմամբ, երբ դատարանը իրավունքի պաշտպանության ատյանն է, այս պարագայում դա իրավունքի նկատմամբ ծաղր է։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստերին չի ներկայանում քթի պլաստիկ վիրահատության պատճառով։

«Չի կարող լինել այնպես, որ դատավորը գիտակցի՝ իր վարույթում են գործեր, որտեղ կան կալանավորված անձինք, կա կալանավորված անձ, որը կորոնովիրուսային վարակի տեսանկյունից խոցելի խմբում է գտնվում, և այդպես վարվի։ «ինչեւ իր անաշխատունակության վերաբերյալ դիմումի տրամադրումը տիկին Դանիբեկյանը տեղյակ էր, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նաեւ դատական նիստի ժամանակ հրապարակեց ըստ էության բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը «Էրեբունի ԲԿ–ից» տրամադրած, որտեղ հստակ պարզ էր դառնում, թե ինչ խնդիր է այդ պահին արձանագրվել երկրորդ նախագահի մոտ։ Այս ամենի պարագայում նման կերպ վերաբերվել աշխատանքային պարտականություններին, նման ոչ բարեխիղճ ձեւով, ես խոսքեր չեմ գտնում նկարագրելու։ Դուք չեք գտնի եվրոպական երկրի մի դատավորի, որն ունենա քթի վիրահատության խնդիր եւ չներկայանա նիստի, երբ քրեական գործն ակտիվ դատաքնության փուլում է, կա կալանավորված անձ, ստեղծված է կորոնավիրուսային համաճարակի վիճակ, հստակ նշվում է, որ խափանման միջոց կալանավորումներից պետք է հրաժարվել, իսկ խոցելի խմբի դեպքում անմիջապես դա անել, իսկ խոցելի խումբը 60 տարեկանից բարձր անձինք են, դրան ավելացնում ենք նաեւ այն, որ այս պահին առողջական խնդիրներ էլ կան արձանագրված, որոնք էլ ավելի վտանգավոր են դարձնում ստեղծված իրավիճակը։ Դատավորը պետք է րոպե առաջ ընդհատի հետվիրահատական շրջանը, գա կալանավորման հարցերը քննի, այնուհետեւ վերադառնա անաշխատունակության վիճակի»,– ասաց պաշտպանը։


Վարդեւանյանի խոսքով՝ դա կարելի է անել մի քանի ժամվա ընթացքում եւ նման պրակտիկա Հայաստանում եղավ բոլորովին վերջերս. «Մենք մեր հայաստանյան պրակտիկայում դա տեսանք, թե ինչպես դատավորները սեփական նախաձեռությամբ կալանավորման հարցեր քննության առարկա դարձրեցին։ Ի դեպ առանց կալանավորների մասնակցության նույնիսկ, մի քանի ժամվա ընթացքում դատական նիստեր էին կազմակերպվում, քանի որ մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ։ Սա ծայրահեղ վտանգավոր վարակ է, մենք ունենք 10 մահվան դեպք, եւ այս ամեն ինչի միջավայրում դատավորի վերաբերմունքն իր պարտականությանը անասելի երեւույթ է, սա պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր։ Մարտի 16–ից սկսած հարյուրավոր դատավորներ աշխատանքի են գնում, նույնիսկ դիմակ կրելով գալիս են աշխատանքի, որովհետեւ դա իրենց պարտականությունն է, իրենց մասնագիտությունից բխող դժվար մի մաս է, բայց կատարում են եւ կատարում են բարեխղճորեն»։

Վարդեւանյանը նկատեց, որ այքան ժամանակ իրենք հարց են բարձրացրել, բայց ոչ մի աձագանք չի եղել, երբ քթի վիրահատության լուրը բարձրաձայնվեց, անմիջապես արձագանք եղավ ԲԴԽ–ից. «Հենց այսօր, երբ տեղեկությունը հրապարակվեց քթի վիրահատության վերաբերյալ, մենք նկատեցինք բարձրագույն դատական խորհրդի արձագանքը։ Եթե պարզվի, որ իսկապես խոսքը գնում էր քթի վիրահատության մասին, ես հիմա հետհայացք գցելով հասկանում եմ, թե օրինակ պարոն Վարդազարյանն ինչու էր ասում, որ 21–րդ դարն է, կարելի է մեկ հեռախոսազանգով ճշտել, թե դատավորը երբ կվերադառնա։ Բա պարզ է, որ քթի վիրահատության պայմաններում կարելի է շատ հեշտ պարզել, թե անձը երբ կվերադառնա աշխատանքի։ Ես փորձել եմ համացանցից որոշակի ինֆորմացիա ստանալ, հիմնական ժամանակացույցը 14 օրն է քթի վիրահատական եւ հետվիրահատակն շրջանի համար։ Սրտի վիրահատություն են իրականացում մարդիկ, 30 օրից վերադառնում են աշխատանքի»։

Նրա խոսքով՝ ինքն անձամբ է խոսել Աննա Դանիբեկյանի հետ. «Մարտի 13–ին անձամբ եմ զանգահարել տիկին Դանիբեկյանին 17։50–ի սահմաններում, հարցրել եմ՝ արդյոք մարտի 17–ի նշանակված նիստը կայանալո՞ւ է, թե՞ ոչ, ինձ հայտնեցին, որ իհարկե կայանալու է։ Ամսի 16–ին ինչո՞ւ մեզ չեն զանգում, ասում, որ ամսի 13–ից անաշխատունակության մեջ է տիկին Դանիբեկյանը։ Մեկ այլ հարց է առաջանում, մենք ամսի 16–ին գրավոր ներկայացրեցինք անձնական երաշխավորության միջնորդությունը եւ 17–ին նոր մեզ զագեցին եւ ասացին, որ նիստը չի կայանալու։ Մենք նաեւ ՄԻՊ–ին էինք դիմում ներկայացրել, ստացանք պատասխան, որ այս իրավիճակում նիստի բացակայությունը, անհապաղ քննության ենթակա միջնորդությունը չլսելը իրավունքի տեսանկյունից խնդիր է, եւ համակարծիք էր մեզ հետ ՄԻՊ–ը։Նույնիսկ արդեն դատախազությունն է միջոցներ ձեռնարկում, այսինքն սա իսկապես լուրջ սպառնալիք է»։