Գազի հարցում անհրաժեշտ է գիծ անցկացնել քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների միջեւ. տնտեսագետ
Գազի հարցում անհրաժեշտ է գիծ անցկացնել հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական բաղադրիչների միջեւ: Այս մասին ապրիլի 9-ին գազի հարցով ռուս-հայկական բանակցությունների թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ դժվար է կանխատեսել այնպիսի սցենարներ, երբ «Գազպրոմին» ավելի ձեռնտու է գազ վաճառել ռուսական շուկայում: «Եթե Հայաստանի համար գների հավանական բարձրացումը տեղի ունենա, ապա Երեւանի համար դա կարժենա տարեկան 30 մլն դոլար՝ հաշվի առնելով նաեւ փոխադրման ավելի մեծ ծախսերը, իսկ ահա բաժանորդների համար սակագների նվազեցումը 4 դրամով, որոնք տարեկան գործածում են մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ, նրանք չեն զգա: Փոխարենը դա կլինի հարված թիկունքից, քանի որ գազի սակագների 36 դրամով բարձրացումը բնակչության սոցիալական անապահով խավերի համար կդառնա ուժերից վեր բեռ»,- նշեց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետը հավելեց, որ ՀԾԿՀ-ն չի բացատրել գնագոյացման մեթոդաբանությունը՝ ինչպես գազի ընթացիկ սակագների համար, այնպես էլ նոր հայտի: «Հայկական պետությունը պետք է ազդեցության իր լծակներն օգտագործի սակագների որոշման համար»,- ամփոփեց նա:
Նշենք, որ «Գազպրոմ Արեմենիա» ՓԲԸ հայտով նախատեսվում է գազի սակագնի փոփոխություն, մասնավորապես բնակչության սոցիալական անապահով խավերի համար բարձրացում, որոնք 1,5 անգամ քիչ են վճարում, եւ որոշակի նվազում հիմնական շերտերի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար