Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի պլաստիկ վիրահատությունն անհետաձգելի չի եղել, ապա այն մարդու իրավունքների նկատմամբ ծաղր է

Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի պլաստիկ վիրահատությունն անհետաձգելի չի եղել, իրենից ենթադրում է մարդու իրավունքների նկատմամբ ծաղր, պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն առաջացրել է վնաս կոնկրետ անձի իրավունքներին և օրինական շահերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:

«Արդյո՞ք քթի պլաստիկ վիրահատությունն անհտաձգելի էր այն դեպքում, երբ Դանիբեկյանի կողմից քննվող գործով կար կալանավորված անձ, և Դանիբեկյանը շատ լավ տեղյակ էր, որ մարտի 13-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ առողջական խնդրով պայմանավորված, և անձնական երաշխավորությամբ կալանքը փոխելու հարցի քննությունը պետք է անհապաղ կատարվեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե դա իրենից դատական իշխանության հեղինակազրկում է ենթադրում:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ այսօր նաև ԲԴԽ-ն էր հաղորդագրություն տարածել Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ՝ աշխատանքի վերադառնալու ժամկետ նշելով ապրիլի 17-ը:

«Նշված է, թե բուժող բժշկի՝ թույլ տալու դեպքում Դանիբեկյանը կներկայանա աշխատանքի: Հետաքրքիր է՝ ինչպիսի վիրահատության մասին է խոսքը, որն իրենից ենթադրում է 33 օր անաշխատունակություն, որը բուժող բժիշկը կարող է նաև երկարաձգել: Երբ խոսում ենք ծանր վիրահատությունների մասին, դրանից շատերը հենց 30 օր հետվիրահատական շրջան են ենթադրում, բայց ծանր ասելով՝ նկատի ունենք կյանքի համար էական նշանակություն ունեցող, անհետաձգելի վիրահատությունները: Եթե պարզվի, որ նշված վիրահատությունն իրենից չի ենթադրել անհետաձգելի վիրահատություն, դա, ի թիվս այլի, ամբողջությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը»,-ասաց Վարդևանյանը:

Վերջինս կարևորեց նաև, թե արդյո՞ք քթի պլաստիկ վիրահատությունը տեղավորվում է բժշկական գաղտնիքի մեջ, որ այս ամբողջ ընթացքում փաստաբանները դրա մասին չեն տեղեկացվել: «Քթի վիրահատությունն այլ վիրահատություններից տարբերվում է նրանով, որ կարելի է նախկին մի լուսանկար գտնել և նոր լուսանկարի հետ համադրելու պայմաններում պարզել, որ նման վիրահատություն է տեղի ունեցել»,-նշեց նա:

Փաստաբանն ընդգծեց՝ այս օրերին, երբ երկիրը գտնվում է համաճարակային պայմանններում, հարյուրավոր դատավորներ ամեն օր ներկայացել են աշխատանքի, եղել են տասնյակ դատավորներ, որոնք սեփական նախաձեռնությամբ, կորոնավիրուսով պայմանավորված, նիստեր են անցկացրել՝ չսպասելով ո՛չ պաշտպաններին, ո՛չ դատավարության կողմի ներկայացուցիչներին:

Հիշեցնեք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։

ՄԻՊ-ը գրություն է ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ փաստաբանական թիմը բազիցս նշել է, որ սա անօրինական է: Իր դիմումներում փաստաբան Արամ Վարդևանյանը բարձրաձայնել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անգործության արդյունքում ստեղծված իրավիճակի մասին։ Ուշադրություն է հրավիրվել այն փաստին, որ մարտի 17-ից մինչ օրս դատական նիստեր չեն անցկացվում, և այս ամենի հետ կապված հնարավոր է ի հայտ գան օրենսդրական տարբեր խնդիրներ: