Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ
Պաշտոնից օրերս իր դիմումի համաձայն ազատված՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Հակոբ Ճաղարյանի կինը՝ նշելով, որ Հակոբ Ճաղարյանը դեռեւս չի գնացել ԱԱԾ։
Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանն ասել էր, որ պաշտոնը լքելու որոշման հիմքում Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումներն են: Նա Lragir.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից, նշել էր, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները ունեն խնդիրներ. «Ես այս պահին իրավունք չունեմ բացելու խնդիրների ամբողջ ծավալը։ Ես երկրի ղեկավարին համապատասխան զեկույցը ներկայացրել եմ։ Թե ինչ կարվի հետագայում, դա արդեն երկրի ղեկավարի որոշումն է։ Հայաստանն իրականում ունի բազմաթիվ անհամապատասխանություններ, եւ այդ անհամապատասխանությունները կարգավորվելու կարիք ունեն»։
Այսօր Հակոբ Ճաղարյանն է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: Հակոբ Ճաղարյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար